Ինչպես են հայ քաջերը տոնում իրենց իսկ տոնը Տեսանյութ

Տոնական օրվա լավագույն հանգուցալուծումը, թերևս, իրենց առողջությունը այս տոնի լիարժեք կայացմանը նվիրած հայորդիների խրախճանքն է:Զինհաշմանդամների վերականգնողական հարցերով անձամբ զբաղվող բժիշկ Արմեն Մուրադյանը մի գեղեցիկ հոլովակ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են հայ քաջերը տոնում իրենց իսկ տոնը:Նրանց մեծ մասը գամված է սայլակին, սակայն նույնիսկ սայլակը չի խանգարում նրանց լիաարժեք ուրախանալու: Նրանք չեն կորցրել իրենց պայքարի ոգին և սայլակին հրաժեշտ տալու հույսը:

Ամեն դեպքում նրանց հաջողվել է պահպանել հոգու կորովը, լիաթոք ուրախանալու կարողությունը, ինչը նրանց անվիճելի ուժի ևս մեկ դրսևորում է: Նրանց ընկերական ջերմ սերն է նրանց պահպանել դիրքերում, մեկը մյուսի մասին հոգ տանելու հանգամանքն էլ ավելի հզոր է պահել նրանց պահպանած դիրքերը:Նման քաջերի օրինակով էլ դաստիարակվում են մեր ապագա զինվորները, որոնք դասագրքերից ու գեղարվեստական ստեղծագործություններից զատ ունեն իրենց ոգեշնչման իրական աղբյուրը, օրինակը:

Հզոր ՀայաստանՈւ ոչինչ չի խանգարում էս հզոր Տղերքին ուրախանալ, ապրել ու պայքարել։ Եթե հակառակորդին հաջողվեց վնասել նրանցից մեկի ձեռքը, մյուսի ոտքը կամ մյուսի մարմինը, ապա երբեք չի հաջողվի կոտրել նրանց կամքը, ապրելու և լինելու, միշտ հաղթելու ցանկությունը։

Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Вторник, 28 января 2020 г.

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика