Երեք բուժիչ կոմպրես կապտուկների ու այտուցների համար որոնք կօգնեն մեղմել ցավը և արագացնել ապաքինման գործընթացը

Հարվածների ու տարատեսակ պատահարների հետևանքով ստացած վնասվածքները հաճախ են դառնում կապտուկների ու այտուցների պատճառ,ինչը կարող է բավական տհաճ զգացողություններ ու սաստիկ ցավ առաջացնել:Ոչ լուրջ վնասվածքների դեպքում կապտուկներից ու այտուցներից ազատվելու և ցավը մեղմելու համար բժիշկները սովորաբար նշանակում են տեղային օգտագործման քսուքներ, սակայն երբեմն նման դեղամիջոցները ձեռքի տակ չեն լինում,ուստի օգնության են հասնում փորձված ժողովրդական միջոցները:

Aif.ru կայքը ներկայացրել է երեք բուժիչ կոմպրես, որոնք կօգնեն մեղմել ցավը և արագացնել ապաքինման գործընթացը: Այս բնական միջոցները նույնքան արդյունավետ են, որքան դեղամիջոցները, սակայն որոշ դեպքերում դրանք շատ ավելի հասանելի են և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:Նման վնասվածքների դեպքում լավագույն դեղամիջոցներից մեկը մաղադանոսով կոմպրեսն է: Հարկավոր է մաղադանոսի տերևները մանրացնել ու խյուս դարձնել,այնուհետև ստացված խյուսը հնարավորինս հաճախ կոմպրեսի տեսքով դնել վնասված մաշկին: Այս միջոցը կօգնի մեղմել ցավն ու հնարավորինս շուտ ազատվել կապտուկից ու այտուցից:

Շատ արդյունավետ է նաև կաղամբի տերևով կոմպրեսը: Հարկավոր է մսի համար նախատեսված խոհանոցային մուրճիկով մի քանի անգամ հարվածել կաղամբի տերևին, այնուհետև դնել այն վնասված հատվածին ու վիրակապել:Կոմպրեսը հարկավոր է թողնել մինչև տերևը չորանա:Ցավը մեղմելու և կապտուկից ու այտուցից ազատվելու ամենապարզ ու հասանելի միջոցներից մեկն աղաջրի կիրառումն է:

Հարկավոր է 1 ճաշի գդալ աղը լուծել մի բաժակ ջրում, այնուհետև մաքուր կտորը թրջել այդ լուծույթով և սառը կոմպրեսի տեսքով դնել վնասված հատվածին:Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի,սակայն հարկ է հիշել, որ լուրջ վնասվածքների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վտանգավոր լինել ու հետագայում լուրջ բարդությունների պատճառ դառնալ:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика