10 փաստ Կոկա կոլայի մասին որոնք քչերին է հայտնի

Կոկա-կոլան հայտնագործել է ամերիկացի դեղագործ Ջոն Փեմբերթոնը հեռավոր 1886-ականներին: Այդ ժամանակից ի վեր այն գրավել է ամբողջ աշխարհը: Կոկա-կոլան վաճառվում է ավելի քան 200 երկրում, և դժվար գտնեք այն մեկին, ով երբեք չի խմել կոլա: Սակայն ի՞նչ գիտենք մենք այս խմիչքի մասին: Ահա 10 փաստ, որոնք կզարմացնեն ձեզ։

1․Ամեն օր աշխարհում ավելի քան 1,9 միլիարդ Կոկա-կոլա է օգտագործվում Աշխարհում միայն Կուբայում և Հյուսիսային Կորեայում է արգելված այն:

2․Կոլայի ընկերությունը տարբեր ապրանքներ է արտադրում, ու դրանք փորձելու համար ավելի քան 9 տարի է պետք Այն արտադրում է ավելի քան 3 500 տեսակի ըմպելիք:

3․Կոլայի գաղտնիքը միայն մի քանի մարդ գիտի, և նրանց արգելված է միասին ճանապարհորդել Բաղադրատոմսը շատ գաղտնի է: Ջոն Փեմբերթոնն այն 1886-ին է հայտնագործել, և երկար տարիներ միայն գլխում էր պահում: Բաղադրատոմսի բնօրինակը գրվել է 1919-ին, իսկ 1920-ին այդ թուղթը պահվել է Ատլանտայի բանկերից մեկում:

4․2006-ին Կոկա-կոլայի աշխատակիցներից ոմանք փորձեցին վաճառել առևտրային գաղտնիքները Pepsi-ին 2007-ին հանցագործներին ձերբակալել և 5-8 տարի ազատազրկման դատապարտել:

5․Տարաներով Կոկա-կոլաները ծառայողների համար են Ալյումինե տարաները ստեղծել են Երկրորդ համաշխարհայինի ժամանակ:

6․McDonalds-ում կոլան միշտ ավելի համեղ է, և դա իր պատճառն ունի Կոկա-կոլան հատուկ վերաբերմունք ունի McDonalds-ի նկատմամբ հենց դրա ստեղծման առաջին օրից:

7․1985-ին Կոկա-կոլան աշխատանքից հեռացրել է աշխատակցին, ով նշանվել էր Pepsi-ի աշխատակցի հետ 1985-ին Ամանդա Բլեյքը նշանվել է Դևիդ Քրոնինի հետ: Նրանք երկուսն էլ սկզբում աշխատում էին Կոկա-կոլայում, սակայն ավելի ուշ Դևիդը սկսեց աշխատել Pepsi-ի գործարանում: Կոկա-կոլան ստիպել է Ամանդային, որ նա համոզի Դևիդին դուրս գալ աշխատանքից կամ էլ նշանը հետ տալ: Ամանդան խիստ վիրավորվել է և դիմել դատարան՝ Կոկա-կոլայից պահանջելով 600 000 դոլար: Դատը ավարտվել է 1986 թվականին հօգուտ Ամանդայի:

8․Հնդկաստանում ագարակատերերը կոլան որպես թունաքիմիկատ են օգտագործում Կոլան 10 անգամ էժան է թունաքիմիկատներից:

9․Կոկա-կոլա բրենդը 204 միլիարդ դոլար է գնահատվում. դա ավելին է, քան Budweiser-ը, Pepsi-ն, Starbucks-ը и Red Bull-ը միասին վերցրած Այն աշխարհի երրորդ թանկարժեք բրենդն է:

10․Կոկա-կոլան օգտագործում է այնքան ջուր, որ դա հանգեցնում է ջրամատակարարման ընդհատումների որոշ շրջաններում Հնդկաստանում և Լատինական Ամերիկայում Կոկա-կոլայի արտադրամասերը հանգեցրել են գյուղատնտեսության ոլորտում ջրային ռեսուրսների պակասի:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE