Բարի գործերը չեն վաճառվում Պատմություն որը պետք է կարդալ

Վերջերս ինձ հետ զարմանալի մի բան եղավ: Քայլում էի ավտոկայանատեղիում, գնում էի դեպի մեքենաս, երբ պատահաբար գետնին ծրար նկատեցի:Ես գնացի ոստիակնություն, ասացի, որ ծրար եմ գտել, թողեցի իմ հեռախոսահամարը:Զգուշացրեցի, որ ծրարը կտամ միայն նրան, ով հստակ կնկարագրի, թե ինչ կա դրա մեջ:Ոստիկանը համոզում էր, որ ծրարն իրենց տամ, բայց ես գիտեի, որ այդ դեպքում գումարը երբեք չի հասնի նրան, ում այն պատկանում է:

Անցավ 3 շաբաթ, այդպես էլ ոչ մի զանգ չստացա: Որոշեցի ինքս անցնել գործի:Մտա ֆեյսբուք, հնարավոր բոլոր խմբերում հայտարարություն գրեցի: Չեք պատկերացնում, թե մարդիկ ինչ խորամանկությունների էին գնում, միայն թե գումարն իրենց հասնի:

2 օր անց զանգ ստացա, ձայնից հասկացա, որ տարեց մարդ է խոսում: Նա ասաց, որ գումարը մեծ դեղին ծրարի մեջ է, 13 հատ 100 դոլարանոց կա, իսկ մնացածը՝ 10 դոլարներ են: Պարզվեց, որ նա վաճառել է իր մեքենան, որ վճարի դստեր ուսման վարձը:

Ես այնքան ուրախացա, որ գտա նրան: Կարծես հոգիս թեթևացած լիներ: Մենք հանդիպեցինք, ծրարը տվեցի նրան: Տղամարդն այնքան հուզված էր, մի քանի անգամ գումար առաջարկեց, բայց ես չվերցրեցի:Բարի գործերը չեն վաճառվում:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE