Պատմություն որը ցնցել է համացանցը Ծերունու խոսքերը և պահվածքը ապշեցրել են բոլորին

Նա 92 տարե կան էր:Խնամված,կարճ կտրած մազերով,գեղեցկադեմ ծերունին ստիպված էր լքել իր տունն ու գնալ ծերանոց երբ նրա 70-ամյա կինը մահացավ:Նա մի քանի ժամ սպասում էր նախասրահում,իսկ երբ ասացին,որ սենյակը պատրաստ է մեղմորեն ժպտաց:

Երբ ծերունին դանդաղ քայլում էր դեպի վերելակը՝հենվելով ձեռնափայտին,հաստատության աշխատողը նրա համար նկարագրում էր սենյակը, որում նա այդուհետ պետք է ապրեր:– Այն ինձ շատ է դուր գալիս,- ասաց տղամարդը 8-ամյա տղայի էնտուզիազմով, որին հենց նոր շնիկ են նվիրել:– Պրն Թոդ, բայց Դուք այն դեռ նույնիսկ չեք տեսել:

Մի քիչ սպասեք, մենք շուտով կգանք:– Դա ի՞նչ նշանակություն ունի:- Պատասխանեց ծերունին:- Երջանկությունն այն է, ինչ ես ընտրում եմ նախօրոք:Սենյակն ինձ դուր կգա, թե ոչ՝ կախված է ոչ թե կահույքից կամ դեկորից, այլ թե ես այն ինչ լույսի ներքո եմ ուզում տեսնել:Ես արդեն ինձ համար որոշել եմ, որ այն ինձ դուր կգա:Եվ այդպիսի որոշումներ ես ընդունում եմ ամեն առավոտ արթնանալուց հետո:

Ես կարող եմ ընտրել:Կարող եմ ողջ օրն անկողնում անցկացնել՝բողոքելով հիվանդություններից և թուլությունից,կամ կարող եմ կանգնել ու երկնքին շորհակալություն հայտնել, որ ողջ եմ և կարող եմ տեսնել լսել,զգալ…Ամեն օրը նվեր է,և քանի դեռ իմ շնչառությունը կանգ չառնի,ես ուրախությամբ կդիմավորեմ նոր օրը և բոլոր երջանիկ հիշողությունները,որոնք կուտակել եմ կյանքիս ընթացքում:

Ծերությունը բանկային հաշվի պես է:Դուք հետագայում դրանից հանում եք ամենը, ինչ տվել եք պահելու ձեր ճանապարհի սկզբում: Ուստի իմ խորհուրդը ձեզ՝ ձեր հիշողությունների բանկային հաշվի վրա կուտակեք միայն երջանիկ պահերը:Հիշեք այս պարզ կանոնները՝Ազատեք Ձեր սիրտը ատելությունից Ազատեք Ձեր միտքը անհանգստությունից:Պարզ ապրեք:Տվեք ավելի շատ և սպասեք ավելի քիչ։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE