Ինչու է ավելի լավ նուշնը ուտելուց առաջ ջրի մեջ թրջել նոր ուտել

Նուշը կարող է անհավանական օգուտ բերել, երբ խոսքն առողջության մասին է, քանի որ այն հագեցած է անհրաժեշտ վիտամիններով և հանքանյութերով, որոնցից են՝ վիտամին Е-ն, ցինկը, կալցիումը, մագնեզիումը և օմեգա-3 ճարպային թթուները: Ինչո՞ւ է ավելի լավ նուշն օգտագործելուց առաջ ջրի մեջ թրջել։

Առողջ սիրտ Նուշը պարունակում է մոնոչհագեցած ճարպեր, սպիտակուցներ և կալիում, որոնք օգտակար են սրտի համար: Վիտամին Е-ն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, մագնեզիումը կանխում է սրտի նոպաները: Նուշը նաև կարող է նվազեցնել զարկերակների բորբոքումը:

Մեծացնում է էներգիան Էներգիայի մեծացման լավագույն միջոցը օրը մի քանի հատ նուշ օգտագործելն է: Դա օգնում է էներգիայի արտադրվելուն և արագացնում է նյութափոխանակությունը:

Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը Վիտամին Е-ի և կալցիումի շնորհիվ՝ նուշը լավագույն մթերքներից մեկն է, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը:

Լավացնում է ուղեղի աշխատանքը Նուշը մեծացնում է ուղեղի ակտիվությունը, նաև նվազեցնում է Ալցգեյմերի հիվանդության առաջացման ռիսկը:

Ոսկորների առողջություն Վիտամինների, հանքանյութերի և ֆոսֆորի լավ քանակությունը նպաստում է ոսկորների առողջությանը: Ֆոսֆորը կանխում է օսթեոպորոզը, ամրացնում է ոսկորներն ու ատամները:

Կարգավորում է արյան ճնշումը Կալիումը, որով հարուստ է նուշը, օգնում է կարգավորել արյան ճնշումը: Նատրիումի ցածր պարունակությունն օգնում է վերահսկել տատանվող արյան ճնշումը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE