Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքի դեմ բողոքը

Դատախազությունը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեղադրանք առաջադրելուց հետո Հատուկ քննչական ծառայությունը որոշել է հանցագործությամբ պատճառված ենթադրյալ վնասի չափով կալանքի տակ դնել նրա գույքը, ինչի դեմ բողոք է ներկայացրել նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։ Վերջինս գտնում է, որ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշումը հիմնավորված չէ։

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика