Գիտնականներն ապացուցել են որ հատկապես գիշերային սնունդը նպաստում է գիրացմանը և հակառակի պես, մեզանից շատերը գիշերային ժամերին ուտելու ցանկություն են ունենում Ահա թե ինչու

Գիտնականներն ապացուցել են, որ հատկապես գիշերային սնունդը նպաստում է գիրացմանը և հակառակի պես, մեզանից շատերը գիշերային ժամերին ուտելու ցանկություն են ունենում:Բանն այն է, որ հանգստի վիճակում գտնվող աղիները որքան էլ ջանք գործադրեն, չեն կարող այդքան սնունդը մարսել:Սակայն բոլորին չէ, որ խորհուրդ է տրվում ուշ երեկոյան սահմանափակել ուտելու ցանկությունները:

Իսրայելցի գիտնականները հետաքրքիր եզրահանգման են եկել: Նրանք պարզել են, որ երեկոյան ժամը 8-ից հետո առատորեն սնվող մարդիկ հաճախ ավելի արագ են ձերբազատվում ավելորդ կիլոգրամներից, քան նրանք, ովքեր օրվա ընթացքում նախընտրում են լավ սնվել, իսկ երեկոյան ժամը 6-ից հետո այլևս ոչինչ չեն ուտում: Դրա բացատրությունն այն է,որ քնելուց առաջ սնվողները որպես կանոն բաց են թողնում նախաճաշը և օրվա ընթացքում շատ քիչ են սնվում:

Այսինքն՝ ուշ սննդի կալորիականությունը չի գերազանցում ցերեկային սննդակարգի էներգետիկ արժեքը: Այլ կերպ ասած՝ եթե դուք չեք հասցնում նախաճաշել, ապա կարող եք ընթրել սովորականից շատ ավելի ուշ՝ առանց կառուցվածքին վնաս հասցնելու: Բայց կարևոր է հիշել, որ քնելուց առաջ ցանկալի է ցածր կալորիական և առանց շաքարի սնունդ ուտել շիլաներ, կանաչ խնձոր, ինսուլինի ավելորդ արտազատումից խուսափելու և գիշերը հանգիստ քնելու համար:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE