Ես անարդար եմ համարում վարորդին տուգանել և մեկ տարվա մեջ 9 բալ շալակելու դեպքում զրկել վարորդական իրավունքից Ես միանում եմ վարորդների ավտոերթին Նաիրա Զոհրաբյան

Ես անարդար եմ համարում վարորդին տուգանել և մեկ տարվա մեջ 9 բալ «շալակելու» դեպքում զրկել վարորդական իրավունքից, երբ չունենք ճիշտ կահավորված կայանատեղիներ, երբ անգամ Շումախեր լինելու դեպքում հնավավոր չէ երևանյան եթևեկության դեպքում բալային համակարգով նախատեսված որևէ խախտում չանել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:Ես միանում եմ վարորդների ավտոերթին։

Վանգան պետք չէր լինել կանխատեսելու համար որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած վարորդական բալային համակարգը ծուղակ է վարորդների համար:Ես քաղաքացի եմ ով կողմ է օրինականությանը, ես քաղաքացի եմ շով կողմ է որ ղեկին հարբած նստած վարորդը տեղում զրկվի վարորդական իրավունքից:

Բայց ես անարդար եմ համարում վարորդին տուգանել և մեկ տարվա մեջ 9 բալ «շալակելու» դեպքում զրկել վարորդական իրավունքից, երբ չունենք ճիշտ կահավորված կայանատեղիներ, երբ անգամ Շումախեր լինելու դեպքում հնավավոր չէ երևանյան եթևեկության դեպքում բալային համակարգով նախատեսված որևէ խախտում չանել: Ուղղակի հնարավոր չէ:

Հիմա ինչ է առաջարկս օրենքի հեղինակ «Իմ քայլի» գործընկերներիս` եկեք վերանայենք այս համակարգը, այն ուղղակի ծուղակ է բոլոր վարորդների համար, ովքեր հաստատապես միտումնավոր օրինախախտում չեն արել: Ընդունեք, որ նման համակարգի ներդրումը այս պահին պարզապես ՍԽԱԼ էր ու վերջ:Եթե, իհարկե, նպատակն այն չի, որ մի կես տարի հետո Հայաստանի վարորդների մեծ մասը զրկված լինի վարորդական իրավունքից ու այդ կերպ լուծենք հայաստանյան երթևեկության բեռնաթափման լուրջ խնդիրը»,- գրել է նա:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика