Այս ուտեստը առանձնահատւոկ համ ունի, այն նաև շատ ախորժելի տեսք ունի

Կարտոֆիլից տարատեսակ ուտեստներ են պատրաստվում: Ընդհանրապես կարոտֆիլն ամենաշատ օգտագործվող բանջարեղեններից է և այն նախընտրողների թիվն էլ բավականին մեծ է: Եվ երբեմն այնքան ենք նույն ուտեստները պատրաստում, որ հոգնում ենք նույնը շարունակ կրկնելուց և ցանկանում ենք նոր բան պատրաստել:

Այս ուտեստը առանձնահատւոկ համ ունի, այն նաև շատ ախորժելի տեսք ունի: Կարելի է պատրաստել ինչպես ընտանիքի հետ ջերմ մթնորոտում ընթրելիս, այնպես էլ հյուրասիրությունների ժամանակ:Սա հիանալի տարբերակ է հյուրերին զարմացնելու:

Ահրաժեշտ է․ Վերցնել 5 հատ կարտոֆիլ լավ լվանալ շարել կաթսայի մեջ,ջուր ավելացնել որպեսզի կարտոֆիլը ծածկվի և եփել մինչև պատրաստ լինի: Այնուհետև ջրքամել և թողնել սառչի:

Այ ընթացքում պատրաստել սխտորով սոուսը․

  • 100 գ փափկացրած կարագ
  • 5 ճաշի գդալ քերած պանիր
  • 1 ճաշի գդալ թթվասեր
  • 3 ատամիկ սխտոր
  • 3 ճաշի գդալ մաղադանոս

Բոլորը խառնել, համեմել աղով և պղպեղով: Եփված կարտոֆիը բաժանել երկու մասի և շարել ջեռոցի տապակի վրա, սխտորով սոուսը քսել կարտոֆիլի վրա և եփել 250 աստիճան տաքացված ջեռոցի մեջ 10-15 րոպե:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика