Համեղ ու հյութալի միջուկով հավի կոտլետներ․Բաղադրատոմս

Բաղադրիչներ․

  • հավի ֆարշ — 650 գր․
  • ձու — 1 հատ․
  • պաքսիմատ — 2 ճ/գ․
  • սխտոր — 1 ատամիկ․
  • աղ, պղպեղ — ըստ ճաշակի․

Միջուկի համար․

  • կարագ — 120 գր․
  • սխտոր — 2 ատամիկ․
  • մաղադանոս․
  • պանիր — 50 գր․
  • աղ — ըստ ճաշակի․

Պատրաստման եղանակ Միջուկը պատրաստելու համար կարագի վրա ավելացնել մանր կտրատած մաղադանոսը քերած պանիրը, սխտորն ու աղը։ Լավ խառնել։ Թեյի գդալի օգնությամբ գնդիկներ ստանալ,դնել սկուտեղի մեջ և ծածկել պոլիէթիլենային թաղանթի մեջ ու պահել սառնարանում։

Հավի աղացած միսը լցնել տարայի մեջ, վրան ավելացնել ձուն,պաքսիմատը,սխտորը,ապա համեմել աղով ու պղպեղով։Բոլոր բաղադրիչները լավ խառնել,ապա ստացված զանգվածը բաժանել 8 մասի, ձևավորել կոտլետները՝ մեջտեղի հատվածում դնելով կարագով պատրաստած միջուկը։Կոտլետները ձևավորելուց հետո թավալել պաքսիմատի մեջ, և տապակել բուսայուղով։

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика