Տոներից հետո կազմվածը հեշտությամբ կարգի բերելու համար Սննդաբանը ներկայացրել է մեթոդ որը կօգնի հեշտությամբ հասնել ցանկալի արդյունքին

Տոներից հետո մարդիկ հաճախ նկատում են ավելորդ քաշ, որից ցանկանում են օր առաջ ազատվել, սակայն ոչ բոլորին է հաջողվում առանց լուրջ ջանքերի ու առողջությանը վնաս հասցնելու վերականգնել կազմվածքն ու նվազեցնել քաշը: Գիսենի համալսարանի (Գերմանիա) սննդաբան Միխայել Դեշպեգելը ներկայացրել է մի մեթոդ, որը կօգնի հեշտությամբ հասնել ցանկալի արդյունքին:

Մասնագետի կարծիքով՝ ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին ճիշտ սնվել և մարզվել, ուստի նիհարել ցանկացողներին մասնագետը հորդորում է հետևել «2+2+4» բանաձևին, որը ենթադրում է, որ հարկավոր է երկու օր կատարել ոչ շատ ինտենսիվ կարդիո վարժություններ, իսկ հաջորդ երկու օրը՝ ցածր ինտենսիվությամբ ուժային վարժություններ: Ընդ որում՝ կարդիոմարզումների համար լավագույն տարբերակը կարող են լինել վազքը, հեծանիվով զբոսանքը, լողն ու սկանդինավյան քայլքը:

Այս չորս օրվա ընթացքում տոների ժամանակ կուտակված ավելորդ քաշից ազատվելու համար մարդը պետք է անպայման վերանայի նաև սննդակարգն ու սկսի ճիշտ սնվել ու խստորեն հետևի օգտագործվող մթերքի կալորիկանությանը, որակին ու քանակությանը:Մարզումների համար նախատեսված օրերից հետո շաբաթվա մյուս երեք օրվա ընթացքում կարելի է մի փոքր մեղմել օրվա ռեժիմը: Ըստ մասնագետի՝ կարելի է հրաժարվել մարզումներից, սակայն շարունակել խստորեն հետևել սննդակարգին:

Դեշպեգելի խոսքով՝ կարդիոմարզումներն արագացնում են նյութափոխանակության գործընթացն ու ազատում են ավելորդ ճարպաշերտերից, մինչդեռ ուժային մարզումներն ամրացնում ու մարզում են մկանները:Մարզումների ու սննդակարգի այս բանաձևի արդյունավետությունը փորձարկվել է 150 գերմանացու օգնությամը: Ընդ որում՝ գիտափորձի մասնակիցներն այս մեթոդի արդյունավետությունը նկատել են ընդամենը 12 շաբաթ անց: Այս ընթացքում նրանց հաջողվել է միջինում 5 սմ-ով փոքրացնել գոտկատեղի չափսը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE