Այսօր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում Վթարվել է կանչի մեկնած շտապօգնության մեքենան կան վիրավորներ

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում բախվել են Նորաշեն բնակավայրի բնակիչ, 23-ամյա Նարեկ Աթոյանի վարած УАЗ մակնիշի 212 AF 61 համարանիշի և Բերդ քաղաքի բնակիչ, 64-ամյա Յուրիկ Բադալյանի վարած Opel Astra մակնիշի 36 PՏ 711 համարանիշի ավտոմեքենանները:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Աթոյանի ուղևոր, Մովսես բնակավայրի բնակիչ, 61-ամյա Գառնիկ Արզումանյանը և Յու. Բադալյանի ուղևոր, 50-ամյա Լուսինե Գյուրջինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն:Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառաողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ,

Նաև ոստիկանության Տավուշի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ УАЗ-ը հաշվառված է «Բերդ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում և վարորդը բժիշկների հետ մեկնում էին կանչի վայր:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика