Սիսեռ օգտակար հատկությունները որոնց մասին քչերին է հայտնի

Սիսեռահատիկները հիասքանչ համ և յուղալի բաղադրություն ունեն: Դրանք սպիտակուցի հիանալի աղբյուր են և ձեռքի տակ են ողջ տարին, քանի որ պահպանվում են չորացված վիճակում:Սիսեռը պարունակում է շուրջ 80 սնննդարար նյութեր: Այն, ինչպես և մյուս լոբազգիները, անփոխարինելի է հյուսվածքներում խոլեստերինի մակարդակն իջեցնելու գործում :

Գիտականորեն ապացուցված է, որ լոբազգիների՝ հատկապես սիսեռի օգտագործումը էականորեն կրճատում է սրտանոթային հիվանդություններով հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը և դրանց լուրջ հետևանքները, այնպիսիք, ինչպիսիք են կաթվածներն ու ինֆարկտները: Այն, փաստորեն, օրգանիզմն ապահովում է ճարպազուրկ և դրանով հանդերձ բարձրակարգ սպիտակուցով:

Սիսեռը հանքային նյութերի, օրինակ, մոլիբդենի հիանալի աղբյուր է: Մոլիբդենը պատրաստի սննդին սովորաբար ավելացվող վնասակար հավելումների չեզոքացման համար պատասխանատու ֆերմենտի բաղադրիչն է:Սիսեռը ձեզ էներգիա կհաղորդի՝ օգնելով լրացնել երկաթի պաշարը: Դաշտանի օրերին, երբ օրգանիզմը երկաթի անբավարարություն է ունենում, սիսեռի օգտագործումը հատկապես լավ է այն պատճառով լ, որ, ի տարբերություն կարմիչ մսի(երկաթի այլ աղբյուր), լոբազգիները ցածր կալորիականություն ունեն և ճարպեր չեն պարունակում:

Սիսեռը մանգանի հոյակապ աղբյուր է: Այս միկրոտարրը օրգանիզմի հակաօքսիդացման պաշտպանության բազմաթիվ գործընթացների բաղկացուցիչ մասն է կազմում և էներգիայօ աղբյուր է: Ընդամենը մեկ բաժակ սիսեռն ապահովում է այդ կարևոր հանքանյութի օրական չափաբաժնի 84,5%-ը:Սիսեռը կայունացնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Ինչպես և մյուս լոբազգիները, սիսեռը նույնպես հարուստ է սննդային լուծվող և չլուծվող նրբաթելերով:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика