Երեխան լսելով հոր ձայնը սկսում է լայն ժպտալ ձայնի ուղղությամբ

Բրազիլացի Ֆլավիո Դանտասը կնոջ հղիության հանգամանքն ընդունեց մեծ խանդավառությամբ: Կնոջ հղիության ընթացքում Ֆլավիոն հաղորդակցվում էր մայրական արգանդում դեռևս չձևավորված երեխայի հետ՝ շարունակաբար բարձրաձայն խոսելով հետը:

Առավոտյան աշխատանքի գնալիս ապագա հայրիկը սիրով թեկուզ կարճ ժամանակով, բայց հասցնում էր խոսել զարգացման փուլում գտնվող, ամբողջովին դեռ չձևավորված երեխայի հետ: Հետևողական ամենօրյա միակողմանի շփումները ցույց տվեցին, որ մանկիկը ավելի ինտենսիվ ու ակտիվ է սկսում շարժվել՝ լսելով հարազատ դարձած ձայնը:

Բայց պատմությունն ավելի հուզիչ ընթացք է ունենում: Երբ երեխան ծնվում է, նորաթուխ հայրիկը մոտենում է երեխային և սկսում խոսել նրա հետ: Երեխան, լսելով ծանոթ ու հարազատ ձայնը, սկսում է լայն ժպտալ ձայնի ուղղությամբ:

Այս հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցում է բժիշկների այն պնդումը, թե երեխաները մայրական օրգանիզմում հրաշալիորեն լսում և զգում են, միանգամայն ճշմարիտ է, ուստի հարկ է անսալ բժիշկների հորդորներին և արգանդային զարգացման փուլում ևս մանկիկի հետ շփվել:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика