Գիտնականները պարզել են որ օրական ընդամենը 20 րոպե տևողությամբ զբոսանքն օգնում է 20% ով նվազեցնել քաղցկեղի յոթ տեսակի առաջացման հավանականությունը

Գիտնականները պարզել են, որ օրական ընդամենը 20 րոպե տևողությամբ զբոսանքն օգնում է 20%-ով նվազեցնել քաղցկեղի յոթ տեսակի առաջացման հավանականությունը: Ընդ որում՝ ինտենսիվ ֆիզիկական ակտիվության դեպքում նմանատիպ արդյունքի կարելի է հասնել միայն 2,5 ժամ տևողությամբ մարզումների արդյունքում:

Մասնագետների խոսքով՝ տոներին ու արձակուրդներին մարդիկ գերադասում են մնալ տանն ու հանգստանալ, ինչը ենթադրում է ֆիզիկական ակտիվության կտրուկ նվազում, սակայն նման մոտեցումը սպորտին կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա:Գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ 20 րոպե տևողությամբ զբոսանքները նվազեցնում են լյարդի քաղցկեղի զարգացման հավանականությունը 18%-ով, կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը 6%-ով, երիկամների քաղցկեղի զարգացման հավանականությունը 11%-ով:

Ընդ որում՝ մասամբ նման ցուցանիշները կապված են ավելորդ քաշի նվազեցման հետ:10 տարի տևողությամբ հետազոտությունը, որին մասնակցել է 755,5 հազար մարդ, ցույց է տվել, որ ոչ շատ ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը հիանալի կանխարգելիչ միջոց է չարորակ նորագոյացությունների զարգացման դեմ: Այս դեպքում արյան քաղցկեցի զարգացման հավանականությունը նվազում է 19%-ով, լիմֆոսարկոմայի զարգացման հավանականությունը 18%-ով, արգանդի քաղցկեղի զարգացման հավանականությունը 18%-ով, իսկ աղիների քաղցկեղի զարգացման հավանականությունը 14%-ով:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика