Եթե դուք դեղին հետքեր ճարպագնդեր եք նկատում ձեր կոպերի վրա ապա անմիջապես մի վազեք կոսմետոլոգի մոտ այլ վերացնեք դրա առաջացման պատճառը

Եթե դուք դեղին հետքեր, ճարպագնդեր եք նկատում ձեր կոպերի վրա, ապա անմիջապես մի վազեք կոսմետոլոգի մոտ: Դուք պետք է ոչ թե հեռացնեք այդ տգեղ թերությունը, այլ պետք է վերացնեք դրա առաջացման պատճառը: Համաձայն բրիտանական բժշկական ամսագրում հրատարակված հետազոտությունների՝ սրտային հիվանդությունների և դեղին հետքերի, որոնց գիտական անունը քսանտելազմա է, մեջ կապ գոյություն ունի:

Քսանտելազմաների և սրտային հիվանդությունների միջև կապը Քսանտելազմաներ կարող են առաջանալ և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ, դրանք առավել հաճախ հանդիպում են 40 տարեկանից հետո: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ դեղին բշտիկները հանդիսանում են խոլեստերինի կուտակումներ: Դրանք ոչ մի կերպ չեն ազդում տեսողության վրա, փափուկ են և ցավոտ չեն, այդ պատճառով էլ շատերն անտեսում են դրանք:

Ոմանք նախընտրում են հեռացնել քսանտելազմաները, քանի որ դրանք էսթետիկ տեսք չունեն, բայց դրա հետ մեկտեղ, նույնիսկ չեն էլ ենթադրում, որ դա օրգանիզմի կողմից շատ կարևոր ազդանշան է: Հենց այդ պատճառով էլ, նույնիսկ հեռացնելուց հետո, դրանք նորից առաջանում են, կարծես հիշեցնում են այն մասին, որ պետք է սկսել բուժել հիմնական պատճառը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ քսանտելազմա ունեցող 12745 հետազոտված մարդկանցից բոլորի մոտ մեծ է եղել ինֆարկտի ռիսկը, սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը և նրանց մոտ մահացության աստիճանը շատ բարձր է եղել: Երկարամյա հետազոտություններն ապացուցել են, որ քսանտելազմաները հանդիսանում են հետևյալ հիվանդությունների նախանշաններ. Սրտի կաթված, սրտի իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոզի բարդ ձևեր:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE