Առաջարկում ենք պատրաստել և փորձել հավի բաստուրմա պատրաստվում է հեշտ և արագ

Առաջարկում ենք պատրաստել և փորձել հավի բաստուրմա…այնպիսի անուշ բույր և համ ունի, որ կցանկանաք ամեն օր համտեսել այն: Կզարմանաք, թե որքան հեշտ և արագ է պատրաստվում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • հավի կրծքամիս՝ 500-600գ
  • աղ խոշոր՝ 100գ
  • կարմիր կիսաքաղցր գինի՝ 50գ
  • շաքարավազ՝ 1ճ.գ. ոչ լիքը
  • կարմիր աղացած պղպեղ՝ 50գ
  • կծու կարմիր պղպեղ՝ դանակի ծայրով
  • սև աղացած պղպեղ՝ 1թ.գ.
  • չոր համեմունքներ. ուրց, ծիտրոն, դաթնետերև՝ յուր. 0,5թ.գ.
  • սխտոր՝ 2 պճեղ

Պատրաստման եղանակ.

Հավի միսը լվանալ,հանել ճարպի թաղանթը,չորացնել թղթե անձեռոցիկով:Միացնել աղը,չոր համեմունքների կեսը,մանրացրած սխտորը և լավ խառնել: Խառնուրդով բոլոր կողմերից շփել միսը, ծածկել սննդային տոպրակով, դնել որևէ ծանր առարկայի տակ և սառնարանում թողնել 24 ժամ:Այդ ընթացքում միսը 2-3 անգամ շուռ տալ:Հանել սառնարանից, լավ լվաալ և չորացնել:

Խառնել համեմունքները. կարմիր պղպեղը, ուրցի, դափմետերևի և ծիտրոնի մնացած մասը, սև պղպեղը, շաքարավազը, լցնել գինին, խառնել:Ստացված զանգվածը քսել հավի մսին, փաթաթել մառլյայով՝ 2-3 շերտով:Կախել լավ օդափոխվող տեղում և թողնել 5-7 օր:Պատրաստի բաստուրման պահել սառնարանում:Բարի ախորժակ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE