Անձեռոցիկները գեղեցիկ ձևավորում ամանորյա սեղանի համար

Մանրակրկիտ ձևավորված Ամանորյա սեղանը կարող է իսկական արվեստի գործ ներկայացնել իրենից։Ամանորյա սեղանի կարևոր մասն է կազմում անձեռոցիկը, որը երբեմն կամայական, երբեմն թեմատիկ ձևավորում է ստանում՝ կախված տանտիրուհու բնավորությունից, նախասիրությունից և երևակայությունից:Մի դեպքում այն կարող է հովհարային տեսք ստանալ. պարզապես պետք է համաչափ ու երկկողմանի ծալել դրանք՝ տալով համապատասխան ձևը:

Մեկ այլ դեպքում այն կարող է լինել բաժակի մեջ հավաքված երփներանգ վարդի տեսքով:

Կարող է ունենալ առագաստի, բուրգի կամ տերևի արտաքին նմանակում:

Կարելի է պատրաստել գդալ, պատառաքաղի համար նախատեսված գրպանակ:

Հետաքրքիր կլինի անձեռոցիկին անանասի տեսք հաղորդելը: Այս ձևավորումն ավելի շատ հարմար է սեղանի կենտրոնի համար: Այն ավելի աշխատատար է:

Անհատական ափսեների համար հարմար է անձեռոցիկների բրգաձև ձևավորումը: Այդ դեպքում դրանց օգտագործումն ավելի հարմար է:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE