Կենդանակերպի նշանների առանձնահատկությունները

Խոյ /մարտի 21-ապրիլի 19/

Խոյերը ձգում են իրենց ինքնավստահությամբ, համենայն դեպս՝ արտաքինից նրանց միշտ ինքնավստահ են։ Նրանց նայելիս ասես ասում են՝ ես հաստատ գիտեմ, թե ինչ եմ անում։ Խոյերը սիրում են փոփոխություն, անհայտից չեն վախենում։

Ցուլ /ապրիլի 20-մայիսի 21/

Ցուլը գրավում է նրանով, որ ոչ մեկից բացասական ոչինչ չեն ընդունում։ Նրանք վեճերը շրջանցում են կամ ուշադրություն չեն դարձնում դրանց։ Նրանք պատրաստ են արձագանքել, երբ օգնության կարիք ունեք։

Երկվորյակներ /մայիսի 22-հունիսի 21/

Երկվորյակները գրավում են նրանով, որ չեն վախենում իրենց էքսցենտրիկ բնավորություն։ Նրանք անըդհատ հակասում են իրենք իրենց եւ դա իրենց ուժեղ կողմն են համարում։ Նրանք չեն վախենում խոստովանել, որ սխալ են եւ փոխում են իրենց կարծիքը։ Նրանք լայն հայացքներ ունեն, տարբեր հետաքրքրություններ։

Խեցգետին /հունիսի 22-հուլիսի 22/

Գրավում են իրենց զգացմունքայնությամբ։ Ոչ ոք ունակ չէ այդպես սիրել, որքան նրանք։ Ռոմանտիկ են, իրական էսթետ, սիրում են գեղեցիկ իրեր ստեղծել։

Առյուծ /23 հուլիս-23 օգոստոս/

Առյուծները գրավում են իրենց նորարարություններով։ Նրանք հակված են հիստերիաների, սակայն ընկերախմբի լավագույնն անդամներն են։ Նրանք ձեզ ուրախացնում են եւ լավ հիշողություններ թողնում։

Կույս /24 օգոստոս-23 սեպտեմբեր

Նրանք մեզ ավելի լավն են դարձնում ու դրանով էլ գրավում են։ Կույսերը ցույց են տալիս մեզ, որ հասուն լինելը ընդհանրապես դժվար չէ։ Նրանք ապացուցում են, որ կարելի է ճշտապահ լինել, ապրել հանգիստ ու կանոնակարգված։

Կշեռք- 24 սեպտեմբեր-22 հոկտեմբեր

Նրանք անհավանական ունակություն ունեն լսելու։ Նրանք այն ուսն են, որի վրա կարելի է լաց լինել, նրանք կարողանում են լսել, ցավակցել ու խորհուրդ տալ։

Կարիճ /23 հոկտեմբեր-22 նոյեմբեր/

Նրանք գրավում են իրենց տպավորվելու ունակությամբ։ Նրան ամեն խնդիր վերածում են արվեստի։ Նրանք կարող են կառուցել ու ոչնչացնել հավասար խանդավախությամբ։

Աղեղնավոր /23 նոյեմբեր-21 դեկտեմբեր/

Աղեղնավորները թույլ են տալիս ձեր վատ կողմերը ցույց տալ ու դրա համար ձեզ չեն քննադատում։ Նրանք անչափ համբերատար են ու ընդունում են մարդկանց այնպես, ինչպես նրանք կան։

Այծեղջուր /22 դեկտեմբեր-20հունվար/

Նրանք գրավում են նրանով, որ կարող են բամբասել այնպես, ինչպես ոչ ոք Նրանք կարող են ձեզ զբաղեցնել այնպես, որ չհասկանաք, թե ինչպես է ժամանակն անցնում։ Նրանք լավագույն զրուցակիցն են։

Ջրհոս /21 հունվար-18 փետրվար/

Նրանք գրավում են իրենց անհատականությամբ։ Նրանք բաց են նոր տպավորությունների համար, նրանք հետաքրքիր են, օրիգինալ, կողքիններին անընդհատ նոր տպավորություններ են հաղորդում։

Ձկներ /19 փետրվար-20 մարտ/

Նրանք գրավում են նրանով, որ այն լուռ ու հավատարիմ ընկերն են, ում կարիքը բոլորն ունեն։ Նրանք սիրող են, քնքուշ, հոգատար, սակայն իրենց արածները չեն ցուցադրում ոչ մեկի։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE