Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն Mercedes-ը, Infiniti-ն, Opel-ը. կա 7 վիրավոր. մեքենաներից 3-ը վերածվել են մետաղե ջարդոնի. Օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10 :00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Mercedes մակնիշի 449 AM 61 համարանիշի, BMW մակնիշի 77 NC 707 համարանիշի, Infiniti մակնիշի 24 ՍՕ 635 համարանիշի և Opel Astra մակնիշի 34 ՏP 164 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, այդ թվում՝ երեխաներ, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի բրիգադներ նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ: Երեխաները տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհաային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հեսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը և քաղաքացիների ու բժիշկների հետ վիրավորներին ուղեկցել են շտապօգնության ավտոմեքենան:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ.Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Բախման հետևանքով էլ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը, ինչի հետևանքով լույսը պոկվել է: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика