Չիչխանն օգտակար է առողջության համար, որոնք քչերը գիտեն, թե ինչ անբուժելի հիվանդություններ է կանխարգելում

Չիչխանը շատ համեղ ու տարածված մթերք է, սակայն քչերը գիտեն, որ այն նաև անչափ օգտակար է առողջության համար:

Չիչխանի յուղն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և դրական ազդեցություն է ունենում լյարդի ճարպային փոխանակման գործընթացի, ինչպես նաև սրտամկանում տեղի ունեցող դիստորֆիկ գործընթացների վրա:

Բացի այդ, այս յուղն օգտագործվում է որպես վերքամոքիչ միջոց և շատ օգտակար է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանության ու ավիտամինոզների դեպքում: Սակայն հարկավոր է հիշել, որ այս յուղը հակացուցված է սուր խոլեցիստիտից ու ենթաստամոքսային գեղձի հիվանդություններից տառապող մարդկանց:

Այս բույսի հյութն օժտված է բակտերիասպան հատկությամբ: Բացի այդ, այն նպաստում է լեղու և մարսողական ֆերմենտների արտադրմանն ու բարձրացնում հեմոգլոբինի մակարդակը:

Շատ օգտակար է նաև չիչխանի պտուղների եփուկը, որը խորհուրդ է տրվում օգտագործել շաքարային դիաբետի և ռևմատիզմի ժամանակ:

Չիչխանի մուրաբան, մորսը, ինչպես նաև շաքարավազով տրորված պտուղները խորհուրդ է տրվում օգտագործել օրգանիզմում վնասակար խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում և աթերոսկլերոզի կանխարգելման համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԻՆՖՈ ՊՈՐՏԱԼ
Яндекс.Метрика