Մի օգտագործեք էներգախնայող լամպեր. ահա, թե որքան վտանգավոր են

Մենք բոլորս լսել ենք էներգախնայող լամպերի օգտակար հատկությունների մասին՝ այն կարելի է ավելի երկար օգտագործել, քան սովորական լամպը, դրանք տնտեսող են, տաքացող տարրերը դրանց մեջ բացակայում են։

Սակայն ոչ ոք ձեզ չի ասում այդպիսի լամպերի թերությունների մասին։ Իսկ դրանց թերությունները բազմաթիվ են։ Ահա դրանք։

1. Դրանց բաղադրության մեջ կա խիստ թունավոր սնդիկ։
Այս լամպերի ներքին պատերին կա այսպես կոչված լյումինիֆոր, որը առաջացնում է լույսի հիմնական հոսքը: Լյումինիֆորին խթանում են ուլտամանուշակագույն ճառագայթները։ Այն էլեկտրաէներգիայի ազդեցության տակ ազդում է սնդիկի և գազի խառնուրդի վրա: Եթե կոտրեք այդպիսի լամպը, ապա կարող եք թունավորվել սնդիկից։ Սնդիկի թունավորումը հանգեցնում է բարդ հիվանդությունների և անգամմահի։

2. Էներգախնայող լամպերի պատճառով դուք չեք քնում։
Դա ապացուցել է գերմանացի պրոֆեսոր Դիտեր Կունցը, ով զբաղվում է քնի ուսումնասիրությամբ։
Նա հայտնաբերել է, որ քնի խանգարումը առաջանում է սառը լույսի պատճառով, որը արտադրում են այդ լամպերը։ Հատկապես այն վնասակար է մարդկանց համար, ովքեր հերթափոխով են աշխատում։ Այդպիսի «սառը» լուսավորությունը անհրաժեշտ է օրվա լուսավոր ժամերին, սակայն այն արգելվում է երեկոյան ժամերին։

Այլապես մարդու մոտ սկսում է ոչ միայն քնի հետ խնդիրներ, այլ նաև մարսողության, սրտանոթային համակարգի և այլ բազմաթիվ խնդիրներ։ Ոմանց մոտ կարող է սկսել դեպրեսիվ վիճակ, ոմանց մոտ էլ հոգեկանի խանգարում։ Կունցի խոսքերով մարդկանց մոտ ովքեր հերթափոխով են աշխատում, աճում է ուռուցքային հիվանդությունների հավանականություն այս լամպերի պատճառով։

3. Այդպիսի լամպերը վնասակար էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր են։
Դրանք բերում են աշխատաունակության նվազման, ուշադրության, հիշողության, ինչպես նաև սրտանոթային, օնկոլոգիական հիվանդությունների։ Բացի այդ նմանատիպ լամպերը ունակ են նվազեցնել իմունիտետը։

4. Էներգախնայող լամպերի օգտագործումը վնասում է աչքերը։
Լամպերը որոնք չունեն կրկնակի պաշտպանիչ շերտեր, ճառագայթում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք վնասում են աչքերը։Մասնագետները խորհուրդ չեն տալիս օգտագործել այսպիսի լամպեր՝ հատկապես գիշերային լուսամփոփներում։

5. Այսպիսի լամպերը կարող են վնասել նորածիններին
Քանի որ նրանք ունեն շատ զգայուն մաշկ, իսկ էներգախնայողական լամպերը ինչպես նշեցինք արձակում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ։ Դրա պատճառով նորածինների մոտ կարող է առաջանալ ցան, էկզեմա և այլն։ Սակայն դա միայն այնդ դեպքում, երբ լամպը շատ մոտ է գտնվում երեխայի անկողնուն։
Ուշադրություն։ Ոչ մի դեպքում դեն մի նետեք լամպերը (աղբամաններում կամ ուղղակի փողոցում), որոնք պարունակում են սնդիկ։ Այդպիսով դուք տարածում եք սնդիկը օդում, ջրում և հողում։

 

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԻՆՖՈ ՊՈՐՏԱԼ
Яндекс.Метрика