Դա ամենաանսպասելի ու ցանկալի նվերն էր որ կարող էի ստանալ․Գոշ Հակոբյանը 23 ամյակի մեծ անակնկալի մասին

Գոշի խոսքով տարեդարձը սիրում է,քանի որ ընկերներն իր օրն ուղղակի տոն են դարձնում։Չնայած այս տարի անհամեմատ ավելի պասիվ օր է ունենալու,ամեն դեպքում չի նեղվել։«Ընդհանուր առմամբ չեմ տխրել որ այս տարի խիստ սահմանափակումներով եմ նշելու ծնունդս։Տարեդարձի խորհուրդն ինձ համար միշտ նույնացվում է ընտանիքիս հետ ասաց Գոշն ու հավելեց որ այս տարի տարեդարձի հետ կապված ծրագրեր է ունեցել Ամիսներ առաջ որոշել էի,որ շատ մեծ պետք է տոնեմ ծնունդս։Ծրագրել էի մոտ 300 հյուր կանչել և հետաքրքիր ձևով կազմակերպել օրը։ Պատկերացնում էի, որ հրավիրելու եմ գործընկերներիս ընկերներիս բայց չստացվեց։Երևի միակ նեղվելու պատճառն ինչ-որ չափով դա էր։Ամեն դեպքում,այդպիսի մեծ տարեդարձ անպայման նշելու եմ կարծում եմ, հաջորդ տարի կկարողանամ,իսկ այսօր կփորձեմ մտերիմ ընկերներիս ու ընտանիքիս հետ օրս հետաքրքիր կազմակերպել»։

Գոռը ժպիտով ասաց, որ ինքն անակնկալներ անել չի կարողանում,սակայն ընկերների հարցում բախտը բերել է։«Շատ լավ ընկերներ ունեմ որոնք կարողանում են այնպիսի անակնկալներ անել,որոնք մոռանալ չի լինի։ Այնպիսի անանկալներ ունեմ,որոնց մասին դեռ երկար կպատմեմ։Մի քանի ամիս առաջ խոսքի մեջ ասել էի,որ երաժշտական գործիքներիցս մեկն ուզում եմ փոխել և նոր տարբերակը ձեռք բերել։Պետք է իմ ունեցածը վաճառեի ու նորը գնեի։Երեկ ինձ անակնկալի բերեցին՝նվիրելով իմ սիրելի ապրանքանիշի ականջակալներ և երաժշտական այդ սարքը որն ուզում էի բայց դեռ չէի գնել։Խոսքը DJ-ական պրոֆեսիոնալ սարքավորման մասին է Դա ամենաանսպասելի ու ցանկալի նվերն էր, որը կարող էի ստանալ»,-ասաց դերասանը։

Ամբողջը սկզբնաղյուրում

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE