Այնպես չէ որ վիրավորվում եմ ուղղակի ցավում եմ դրա համար.Անուշիկ Առաքելյան

Դերասանուհի Անուշիկ Առաքելյանն այս շրջանում նկարահանվում է «Փափուկ խաղալիք» հումորային սիթքոմում:Նրա հետ BRAVO.am-ի նոր զրույցը սակայն,ոչ թե մարմնավորած կերպարի,այլ մի շարք տարբեր թեմաների շուրջ է:

Մեր նախորդ զրուցում նշել էիք որ Միացյալ Նահանգներ եք մեկնելու 30 մասանոց սերիալի նկարահանումների Սերիալը երբ կցուցադրվի։ԱՄՆ մեկնել եմ նախորդ հոկտեմբերին:Քանի որ վիզան վավերական էր մոտ մեկ ամիս արագ նկարահանեցինք իմ հատվածները Թե երբ կցուցադրվի,չեմ կարող ասել հուսով եմ շուտով Համացանցում ակտիվ չեք բայց երեկվա գրառումն ինձ անտարբեր շթողեց:«Ոչ ոք չի կարողացել ստորացնել դիմացինին`առանց ստորանալու եւ չի կարող երջանկացնել առանց երջանկանալու» կմեկնաբանե՞ք

Սոցցանցային հարթակն ինձ համար մենախոսության կամ ինքնահաստատվելու տեղ չէ:Այն բացվել է ընդամենը շփան համար,ոչ ապրելակերպի:Ես իմ ասելիքը պահում եմ հարցազրույցների համար եւ համացանցում առանձնակի ակտիվ չեմ:Սա այն բացառիկ դեպքերից էր,երբ մտքերս արտահայտեցի ֆեյսբուքյան իմ էջում:Այդ մտքին ինձ բերեցին միանգամից մի քանի գիրք,որոնք վերջերս էի կարդացել:Մտածեցի լավ կլինի կիսվեմ հանրության հետ:Այսօր համացանցում ատելության մթնոլորտ է տիրում:Առանց դիմացինին ճանաչելու մարդիկ տեղի-անտեղի վիրավորական մեկնաբանություններ հայհոյանքներ են գրում:Գրառմանս միտքը այն էր,որ եթե դու դժբախտ ես անհնար է կարողանաս ինչոր մեկին երջանկացնել:Եթե որոշում ես մեկին ստորացնել կարծելով որ շատ ավելի լավն ես նրանից,ինքդ ես ստորանում:Բումերանգի էֆեկտը հավատացեք գործում է:Տալիս ենք վատ մտքեր`հետ ենք ստանում վատը,տալիս ենք լավը՝ստանում կրկնակի լավը

Բայց երբեմն այն մարդը որին վիրավորում են,արժանի է դրան:Համաձայն չե՞ք:Վիրավորել առանց ինքդ քեզ վիրավորելու,չես կարող,ստորացնում ես եւս ստորացվելով:Կապ չունի դիմացդ ով է կանգնած թեկուզ մի մարդ ով իրոք արժանի է ստորացման:Անգամ երբ քո ստորացնելն օբյեկտիվ է,դու պիտի ստորանաս ինքդ կարողանալու համար ասել ստորացուցիչ բառեր:Այլ կերպ ուղղակի անհնար է

Ձեր նշած ատելության մթնոլորտը հիմնականում ֆեյսբուքյա՞ն հարթակում է:Այո, հիմնականում Ֆեյսբուքում է Ինստագրամն էլ իր նրբություններն ունի:Հետեւորդների քանակն է որոշում ամեն ինչ:Այսօր շատ ռեժիսորներ դերասաններին ընտրում են հետեւորդների քանակով:Եթե անկեղծ ես քո հագուկապի հարցում,տղաներն էլ կարոտ են բաց կրծքերի՝հետեւորդներն ապահովված են Եթե ավելի զուսպ ես առօրյադ չես ներկայացնում հետեւորդներդ ավելի քիչ են:Դժբախտությունն այն է,որ հասարակությունն ինքնահաստատվում է հետեւորդների քանակով

Երբեմն այդ հետեւորդները նույնիսկ իրական էլ չեն:Իհարկե,նույնիսկ ես փորձ ունեմ:Ինձ մի տղա զանգահարեց ու ասաց,որ գումարի դիմաց կապահովի հարյուր հազարավոր հետեւորդներ:Միանգամից հրաժարվեցի`չնայած որ այն ընթացքն էր,երբ էջս կորցրել էի: Նախընտրեցի բացել նորը իրական հետեւորդներով:Ենթադրենք ես ունեմ 30 000 հետեւորդ՝10-ի փոխարեն դա իմ կյանքում ոչինչ չի փոխի

Մանրամասն սկզբնաղբյուրում

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE