Ոչ մի դեպքում մի վերցրեք դրսում ընկած այս 10 իրերը

Ըստ էզոթերիկների՝ անձնական բնույթի իրերը կլանում են իրենց տիրոջ էներգետիկան, և հաճախ այդ էներգետիկան բացասական է: Այսպիսով, որպեսզի գտածոյի հետ միասին չվերցնեք նաև բացասական էնեգիայի փունջ, հարկավոր է իմանալ, թե ինչպիսի իրեր ոչ մի պարագայում չի կարելի վերցնել: 10 իր, որ ոչ մի դեպքում չի կարելի վերցնել՝ ըստ էքստրասենսների

1. Մետաղադրամներ Մետաղադրամը հեշտությամբ կլանում է ցանկացած տեսակի էներգիա՝թե՛վատ, թե՛լավ:Դրական էներգիան կարող է մետաղադրամը վերածել թալիսմանի: Իսկ այ բացասական էներգիայով լի մետաղադրամները դժվար թե նպաստեն հարստացման:Դեռևս մեր նախնիներն են նկատել, որ գտնված գումարը բերում է ավելի մեծ ծախսերի:

2. Ոսկյա զարդեր Թանկարժեք մետաղները հեշտությամբ են ենթարկվում մոգական ներգործության, այդ իսկ պատճառով էլ ոսկյա և արծաթյա զարդերը հաճախ են օգտագործում մարդուն անիծելիս, նավսելիս և այլն: Մատանիները (հատկապես՝ ամուսնական) թողնում են դրսում անձնական կյանքի բարդություններից ազատվելու համար: Գտածոյի կրելը կարող է բերել բացասական հետևանքների, անգամ եթե տերն այն պարզապես կորցրել էր: Ուրիշի զարդը կրելն ազդում է ձեր բիոդաշտի և հետևաբար անձնական կյանքի շրջադարձերի վրա:

3. Սեփական ձեռքերով պատրաստված տիկնիկներ,արձանիկներ,փափուկ խաղալիքներ Նման բաները հիմնականում տնից հանում են անեծքներից ազատվելու համար: Հավանականությունն այն բանի, որ իրն իր մեջ պարունակում է բացասական էներգիա, հատկապես մեծ է, եթե դուք այն գտել եք ճանապարհների խաչմերուկում կամ էլ ոչ մարդաշատ վայրում: Նմանատիպ գտածոն կարող է ձեր տուն բերել վեճ, հիվանդություններ և ֆինանսական խնդիրներ:

4. Ասեղներ, գնդասեղներ, քորոցներ Սուր մետաղական իրերը հեշտությամբ են կլանում բացասական էներգիան, ուստի և դրսում էլ պատահաբար չեն հայտնվում: Շատ հավանական է, որ տերն այն օգտագործել է որպես պաշտպանիչ թալիսման և կորցրել է: Այս իրը լի է բացասական էներգիայով, քանի որ տիրոջը պաշտպանելիս այն կլանել է բացասական ողջ էներգիան:Եվ այսպիսով՝այդ իրը վերցնելով՝ ողջ այն բացասականը որ մարդիկ ցանկացել են դրա տիրոջը, կանցնի ձեզ:

5. Մկրտության խաչ Մկրտության խաչը սերտորեն կապված է դրա տիրոջ ճակատագրի հետ: Այն իր մեջ կրում է հիշողություն տիրոջ կատարած թե՛ լավ, թե՛ վատ արարքների մասին: Կրելով ուրիշի մկրտության խաչը՝ դուք, ասես, ձեզ վրա եք վերցնում նրա խաչը, նրա ճակատագիրը: Համարվում է, որ ուրիշի խաչին անգամ թեթևակի հպվելով՝ դուք ձեզ վրա կարող եք վերցնել նրա մեղքերը:

6. Բանալիներ Մոգական արարողություններում բանալին հաճախ օգտագործվում է դժբախտությունը կողպելու համար և ապա այն նետվում է: Բանալին գտած մարդը բացում է դուռը և իր վրա վերցնում այդ դժբախտությունը: Բանալին հատկապես մեծ վտանգ է կրում, եթե դուք այն գտել եք առվակում, ջրավազանում և նմանատիպ ջրային այլ տարածքում:

7. Թելերից պատրաստված թևնոցներ Նմանատիպ թևնոցները հիմնականում օգտագործվում են որպես թալիսմաններ և իրենց մեջ են կլանում տիրոջն ուղղված բացասական էներգիան: Հիմնականում նման թևնոցները պատահաբար չեն կորչում, այլ կտրվում, ընկնում են այն ժամանակ, երբ բացասական էներգիայի քանակությունը հասել է իր գագաթնակետին, և թալիսմանն այլևս չի կարողանում պաշտպանել տիրոջը: Դիպչելով այս իրին՝ դուք ենթարկվոմ եք բացասական էներգիայի մեծ լիցքի:

8. Հայելիներ Հայելիները դեռ հնուց համարվում են վտանգավոր իրեր: Հայելային մակերևույթն օժտված է հիշողությամբ և իր մեջ է պահպանում բոլոր մարդկանց և իրադարձությունների արտացոլանքների էներգետիկան: Եվ այդ էներգետիկան այն հետագայում սփռում է բոլոր նրանց վրա, ովքեր նայում են դրա մեջ:

9. Սանր Սանրն անընդհատ գտնվում է իր տիրոջ հետ փոխգործության մեջ՝ հիմնականում կրելով էներգետիկա նրա մտքերից և որոշումներից: Այսպիսով՝ վերցնելով սանրը՝ դուք կարող եք ձեզ վրա վերցնել դրա տիրոջ բացասական էներգետիկան: Բացի այդ՝ սանրերը հաճախ են օգտագործվում մոգական ծիսակարգերում:

10. Ժամացույց Ասում են, որ երբ մարդը մահանում է, նրա ձեռքին կապված ժամացույցը հենց այդ պահին կանգ է առնում, ուստի այս իրը տիրոջ բիոդաշտի հետ ուժեղ կապի մեջ է: Այսպիսով՝ վերցնելով նման իր՝ դուք ձեզ վրա եք վերցնում տիրոջ հիվանդություններն ու խնդիրները և խախտում եք ձեր սեփական բիոդաշտը:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE