Մարդիկ չեն փոխվում նրանք պարզապես հանում են դիմակները

Յուրաքանչյուրն իր կյանքն ու իր ընտրությունն ունի։ Այդ ընտրության ժամանակ ձեզ համար կողմնորոշիչներ մի փնտրեք։ Եթե կասկածներ ունեք, մի արեք այդ ընտրությունը։ Եթե հասկանում եք, որ ձերը չէ, բաց թողեք։ Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհի ու իր սխալվելու իրավունքը։ Հենց այդպես էլ կառուցվում է մեր անկրկնելի կյանքը։

Եվ այսպես…. Ձեզ երբեք չեն ասի, որ ամուսնությունը չի ազատում ոչ խնդիրներից, ոչ դատարկությունից, ոչ էլ միայնությունից։ Ամուսինը կամ կինը չի փոխհատուցի ձեր թերությունները, ավելին, ընդհակառակը, նա կամ դրանք կընդգծի, կամ կմերկացնի, և միայն դուք պիտի դա հաղթահարեք։ Ձեզ անկեղծորեն չեն ասի, որ ավելի ազնիվ ու ճիշտ է մենակ մնալ, քան կառչել յուրաքանչյուր տարբերակից, որը պարզապես միակն է դառնում այն վախից, որ այլ տարբերակ, հնարավոր է, որ չլինի։

Երեխաները միշտ չէ,որ երջանկություն են նշանակում։Դրանք խնդիրներ են անքնություն,սեփական ժամանակի իսկ երբեմն և՝ կյանքի կատարյալ բացակայություն։ Եթե դուք դա գիտակցեք, հիանալի է, բայց եթե դուք պատրանքներ ունեք, որ երեխայի ծննդի հետ մեկտեղ՝ ամեն ինչ հիանալի է լինելու, լավ մտածեք, թե արդյո՞ք արժե, որ դուք առհասարակ երեխաներ ունենաք։

Հարաբերությունները բացարձակ պատասխանատվություն են ենթադրում, և եթե յուրաքանչյուրը պատասխան տա իր, այլ ոչ թե զուգընկերոջ համար, բոլորն իրենց ավելի լավ ու հարմարավետ կզգան։ Այն ընտանիքներում, որը դուք կատարյալ եք համարում, իրենց բնորոշ խնդիրները կան ու մութ հատակը։ Կատարյալ ընտանիքներ չկան։ Սեր ասվածն արագ է ավարտվում։ Եթե դուք չեք սովորել խոսել, հարգել, միմյանց մասին հոգ տանել, ապա չարժեր, որ դուք անգամ հարաբերություններ ձևավորեիք։ Դուք չեք աճել այնքան, որ դա անեք։

Զույգերի մեծ մասը միմյանց խաբում են սեքսի մասին։ Երկուսն էլ ձևացնում են, թե բավարարված են, ու ողջ օրը չարացած են ու չբավարարարված։ Սովորեք անկեղծորեն խոսել ձեր սեքսուալ ցանկությունների մասին։ Սովորեք խոսել ամեն ինչի մասին։ Եթե ամենասկզբից դուք և ձեր զուգընկերն ընդհանուր ոչինչ չունեք, ապա հազիվ թե դա երբևէ լինի։ Դրա համար էլ որոշ ժամանակ անց չարժե բողոքել։ Դուք ի սկզբանե տեսել եք, թե ում եք ընտրում։ Սովորեք ընդունել սեփական սխալները։ Եթե գիտակցել եք, որ սխալվել եք ձեր ընտրության հարցում, միանգամից հեռացեք։ Մի մոլորեցրեք ոչ ձեզ, ոչ ուրիշներին։

Մարդիկ չեն փոխվում։ Նրանք պարզապես ավելի շատ են բացվում ու հանում դիմակները։ Դուք ձեր սիրով երբեք ոչ ոքի չեք փոխի։ Եթե մարդն ինքը որոշի, որ դուք արժեք եք, որի համար կարելի է փոխել սեփական կյանքը, դա նրա ընտրությունն է։ Բայց եթե դուք որոշել եք ձեզ վրա վերցնել բարի փերիի դերը, ուրեմն դուք հիմար եք։ Տղամարդկանց հետ հեշտ է։ Նրանց պետք է աջակցել, լսել, կերակրել, տալ ու չխլել նրանցից իրենց տեղը տան մեջ։ Կանանց հետ հեշտ է։ Նրանց հետ պետք է խոսել, պաշտպանություն ու սիրո զգացում տալ։ Բոլորի հետ հեշտ է, եթե անկեղծ լինես ու չցանկանաս ցանկացած եղանակով կոտրել զուգընկերոջդ։

Ընտանիքի ստեղծմանն ու երեխաների ծննդին պետք է մոտենալ, երբ գիտեք, թե դրանք ինչու են պետք հենց ձեզ։ Ուրիշների կարծիքներն ու հասարակության կարգավորումներն այստեղ չեն աշխատում։ Եթե դուք սխալվել եք, ներեք ձեզ ու առաջ գնացեք։ Կյանքը չափազանց հետաքրքիր ու հիանալի բան է, որ սեփական ձեռքերով այն դժոխք դարձնեք։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE