Մայրը թողեց երեխային և հեռացավ ահա թե ինչ արեց նրա հայրիկը

2015 թվականի հունվար ամսին Ռիչարդ Ջոնսոնը Պերսեֆոնա անունով աղջիկ ունեցավ:Մեկ ամիս անց մայրը վերցրեց փոքրիկին և փախավ Կալիֆոռնիա:Բայց անմիջապես փախուստից հետո նա Ռիչարդին հայտնեց իր տարօրինակ որոշումը:Մայրը պահանջեց որ նա վերցնի աղջկան,հակառակ դեպքում նա որդեգրման կտա փոքրիկին:Երիտասարդ հայրիկն անմիջապես գնաց և վերցրեց փոքրիկին

Վերադառնալուց հետո Ռիչարդը հասկացավ որ նա բոլորովին մենակ է իր փոքրիկ աղջկա հետ և ստիպված է փոքրիկին խնամել,չնայած նա դրան ընդհանրապես պատրաստ չէր:Նրա խոսքերով մոր այդպիսի արարքը պայմանավորված էր հետծննդյան դեպրեսիայով

Վախեցած և շփոթված Ռիչարդը Facebook սոցիալական ցանցում տեսավ մի խումբ որը կոչվում էր «Հայրիկի կյանքը»(«Life of Dad») Այդ խմբում նա տեսավ ուրիշ միայնակ հայրիկների և նրանց փորձը երեխայի դաստիարակության հարցում:Դա ոգեշնչեց նրան և ուժ տվեց

Ռիչարդն արմատապես փոխեց իր կյանքը հանուն փոքրիկի:Վերջերս նա կիսվեց իր պատմությամբ՝հրապարակելով այն այդ խմբում:Այն տարածվել է աշխարհով մեկ և հնարավոր է դարձել է ոգեշնչման աղբյուր այլ երիտասարդ հայրիկների համար

Ահա նրա պատմությունը. «Իմ անունը Ռիչարդ Ջոնսոն է,և ես Պերսեֆոնա անունով աղջկա միայնակ հայրիկն եմ Աղջկաս մայրիկը լքել է մեզ աղջկա ծնունդից մեկ ամիս հետո:Մենք մինչև հիմա չգիտենք,թե ինչու է նա այդպիսի որոշում կայացրել բայց ենթադրում ենք,որ հիմնական պատճառը հետծննդյան դեպրեսիան է:Երբ մեզ մենակ թողեցին ես պատահաբար տեսա ձեր խմբի էջը:Ես շատ էի նյարդայնանում և վախենում հայր լինելու պատասխանատվությունից և ահա ես անսպասելիորեն դարձա միայնակ հայր: Ես վստահ չէի,որ կարող եմ գլուխ հանել դրանից»

«Ես կարդացել եմ նոր ծնողների բոլոր պատմությունները և YouTube-ում նայել եմ հազարավոր տեսանյութեր,ուսումնասիրել եմ այն ամենը ինչ պետք է իմանան ծնողները՝եղունգների կտրելուց և մազերը հյուսելուց մինչև ընդհանուր հարցեր:Հետո ես ավելի ուշադիր եղա ձեր խմբին և տեսա շատ ուրիշ հայրիկների՝հայտնված իմ նույն իրավիճակում»:«Այս էջը ինձ վստահություն տվեց և իսկապես օգնեց ինձ անցնել այս ամենի միջով»

«Այսօր մենք երկուսս էլ շատ երջանիկ ենք և շարունակում ենք միասին մեծանալ:Իմ փոքրիկն այսօր 10 ամսական է և ես հիմա դարձել եմ փորձառու խորհրդատու իմ ընկերների համար:Մենք ես և իմ աղջկը անցել ենք երկար ճանապարհ և իսկապես պարտական ենք այս էջին և այստեղ եղած մարդկանց:Ընդունեք շնորհակալություն իմ և աղջկաս կողմից:Պերսեֆոնա և Ռիչարդ Ջոնսոն»:Այսպիսի արարքը հարգանքի է արժանի

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE