Ձեռքի ձևը շատ բան կարող է վկայել ձեր մասին

Ձեռքի ձևը շատ բան կարող է վկայել ձեր մասին։

1. Հաճախ են լիդեր դառնում, քանի որ տրամաբանական մտածողություն ունեն, նախաձեռնող են: Կտրուկ են արձագանքում ցանկացած անարդարության, այդ պատճառով իրենց որոշումներում հիմնվում են փաստերի, ոչ թե ենթադրությունների վրա: Կարողանում են հասկանալ թե իրենց, թե շրջապատին: Կարող են միաժամանակ մի քանի գործ անել: Սթրեսային իրավիճակներում շարունակում են հավաքված, հանգիստ մնալ:

2. Համեստ են, ամաչկոտ: Կապված են արմատների հետ, բարձունքների հասնելիս չեն մոռանում մտերիմների մասին: Հարգալից զրուցակիցներ են, ջանասեր աշխատակիցներ, նվիրված ընկերներ: Շփվող են, բայց ամբողջությամբ անկեղծանում են միայն ծանոթ միջավայրում:

3. Լի են էներգիայով, ամբիցիոզ են: Մտքերը չափազանց արագ են զարգանում, այդ պատճառով հաճախ են դժվար քնում: Կայծակնային արագությամբ են որոշումներ կայացնում, քանի որ միշտ գիտեն՝ ինչ են ցանկանում, և ինչպես կարելի է դրան հասնել:

4. Կարծես ապրում են սեփական աշխարհում, գլուխգործոցներ ստեղծում: Այս մարդկանց շարքում շատ են նկարիչները: Չափազանց դժվար են սիրահարվում, բայց երբ տա տեղի է ունենում, իրենց ամբողջությամբ նվիրում են հարաբերություններին: Կամակոր են, բայց նաև բարի:

5. Տաղանդավոր են, վայրկենական հարմարվում են ցանկացած պայմանի: Շրջահայաց են, նրանցից երբեք կտրուկ խոսքեր չեք լսի: Բավական հեշտ է հարաբերություններ կառուցել նրանց հետ, քանի որ կարողանում են ընդունել մարդկանց թերությունները: Չեն սիրում զուր խոսել, կարող են տարիներով գաղտնիքներ պահել:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE