Հուզիչ պատմություն Ֆրանց Կաֆկայի կյանքից

40 տարեկանում Ֆրանց Կաֆկան, ով երբեք չէր ամուսնացել ու երեխա չուներ, քայլում էր Բեռլինի այգով,երբ մի աղջկա հանդիպեց,ով լաց էր լինում ` ամենասիրելի տիկնիկը կորցնելու պատճառով:Նա ու Կաֆկան սկսեցին փնտրել տիկնիկը,բայց ապարդյուն:
Կաֆկան առաջարկեց նրան հանդիպել իր հետ հաջորդ օրը նույն տեղում ,որ նրանք վերադառնան ու շարունակեն փնտրել տիկնիկը:
Հաջորդ օրը,երբ նրանք էլի չգտան տիկնիկը,Կաֆկան աղջկան նամակ տվեց` «գրված տիկնիկի կողմից»,որտեղ նա ասում էր. «Խնդրում եմ,մի լացիր:Ես շրջագայության եմ գնացել,որ աշխարհը տեսնեմ:Ես քեզ կգրեմ իմ արկածների մասին»:
Այսպիսով սկսվեց մի պատմություն,որը տևեց մինչև Կաֆկայի կյանքի վերջը: Իրենց հանդիպումների ընթացքում Կաֆկան զգուշորեն կարդում էր նամակները,որոնք տիկնիկն էր գրել իր արկածների ու զրույցների մասին:Փոքրիկ աղջիկը դա շատ էր հավանում:
Վերջապես,Կաֆկան բերեց տիկնիկին(նորն էր գնել),որը իբրև թե վերադարձել է Բեռլին:
«Դա ընդհանրապես իմ տիկնիկին նման չէ», -ասաց փոքր աղջիկը:Կաֆկան փոխանցեց նրան մյուս նամակը,որտեղ տիկնիկը գրել էր.«Իմ ճամփորդությունները փոխեցին ինձ»: Փոքրիկ աղջիկը գրկեց տիկնիկն ու տարավ իր հետ երջանիկ տուն:
Մեկ տարի անց Կաֆկան մահացավ:Շատ տարիներ անց այժմ չափահաս աղջիկը մի բարակ նամակ գտավ տիկնիկի ներսում`ստորագրված Կաֆկայի կողմից,որտեղ վերջինս ասում էր. «Մի օր հավանաբար կկորի այն ամենն,ինչը դու սիրում էիր,բայց հետո սերը ուրիշ ձևով կվերադառնա քեզ մոտ»։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE