Իրական և կեղծ մարդկանց հիմնական տարբերությունները

Մեր աշխարհը լի է մարդկանցով, ովքեր արտաքինից շատ նուրբ ու գեղեցիկ են թվում, բայց իրականում կեղծ են:Երբևէ հանդիպե՞լ եք մի մարդու, ում հետ առաջին հայացքից ռեզոնանս եք ունեցել, նա Ձեզ սկզբում քաղցր և հաճելի է թվացել :Միայն նրա ներկայությունը Ձեզ ավելի ինքնավստահ է դարձրել, վառ զգացմունքների մի ամբողջ գամմա է առաջացրել։Այնուամենայնիվ, շուտով սկսել եք կասկածել, որ ինչ-որ բան այն չէ։ Եվ որ հաճելի դիմակի հետևում նա բոլորովին այլ մտադրություններ է թաքցնում։ Այսինքն՝ Դուք հասկացաք, որ իրականում այդ մարդն ամենևին այն չէ, ինչ Ձեզ թվում էր սկզբում։Նման մարդիկ վարպետորեն են թաքցնում իրական բացասական նկրտումները ուրիշներից: Հաճախ երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի հասկանաք նրանց իրական ինքնությունը, բայց երբ դա անեք, Դուք կցանկանաք հնարավորինս հեռու փախչել նրանցից: Բարեբախտաբար, կան հստակ նշաններ, որոնք թույլ են տալիս բաժանարար գիծ քաշել անկեղծ մարդկանց և կեղծավորների միջև։ Ահա դրանցից ընդամենը մի քանիսը.

1. Իրական մարդը Ձեզ նայում է որպես հավասարը հավասարի, մինչդեռ կեղծավորը միշտ վերևից է նայում։

Իսկական մարդը միշտ հոգ կտանի իր ընտանիքի անդամների և նրանց մասին, ովքեր շատ մտերիմ են ու թանկ: Նրանք երբեք չեն նվաստացնի հարազատներին ու ընկերներին, կամ նրանց բացասականի ալիքի տակ չեն պահի երբեք:
Մյուս կողմից, եթե մարդու բարությունն ու հավատարմությունը միայն ցուցադրական է, նման մարդը հաճախ ցեխ է շպրտում իր ընկերների վրա նրանց թիկունքում։ Կեղծ մարդիկ ուռճացնում են իրենց սխալները կամ թերությունները, ինչը ցույց է տալիս խորը և շատ ուժեղ անինքնավստահություն:

2. Իրական մարդը հանգիստ անում է իր գործը, իսկ կեղծ մարդը փորձում է տպավորել։

Իրական մարդիկ միշտ անում են այն, ինչ ուզում են, և եթե նրանք չեն վնասում դրանով այլոց , նրանց միևնույնն է, թե ինչպես են ուրիշներն ընկալում իրենց արարքները: Կեղծ մարդիկ ունայն են, և եթե ինչ-որ բան են անում, ապա դա միայն մեկին տպավորելու մտադրությամբ է:

3. Իրական մարդն ամեն ինչ ասում է անձամբ, կեղծը շշուկներ է տարածում Ձեր թիկունքում։

Իրական մարդիկ շիտակ են, և եթե նրանք ինչ-որ բան մտածեն Ձեր մասին, նրանք դա կասեն Ձեր դեմքին: Միշտ հիշեք, որ եթե ինչ-որ մեկը սիրում է Ձեզ թարմ բամբասանքներ պատմել ինչ-որ մեկի մասին, հավանական է, որ նա նույնպես բամբասում է Ձեր մասին:

4. Իսկական մարդը համեստ է, կեղծը սիրում է պարծենալ։

Իրական մարդիկ չունեն իրենց արժեքը ուրիշներին ապացուցելու մեծ ցանկություն, հետևաբար, նրանք հազվադեպ են առաջին հերթին խոսում իրենց և իրենց ձեռքբերումների մասին:Կեղծ մարդիկ, շրջապատող աշխարհին ցույց տալով իրենց անհատականության արհեստական ​​կողմը, սիրում են պարծենալ իրենց ձեռքբերումներով (և պարտադիր չէ, որ դրանք լինեն իրական):

5. Իրական մարդիկ իսկապես հետաքրքրված են իրենց արածով, մինչդեռ կեղծ մարդիկ պատրաստ են ամեն ինչի՝ ճանաչման համար։

Իրական մարդիկ չեն երազում ամեն գնով համբավ ձեռք բերել, նրանց դուր է գալիս այն, ինչ անում են: Եվ եթե այս զբաղմունքը նրանց նույնպես համբավ կբերի, ապա դա լավ բոնուս է:Կեղծ անհատականություններն ապրում են փառքի և ճանաչման համար և պատրաստ են հասնել դրանց՝ անցնելով մարդկանց գլխի վրայով։

6. Իրական մարդիկ գործերը գերադասում են մեծ խոսքերից, իսկ կեղծ մարդիկ՝ հակառակը։

Անկեղծ մարդիկ հավատում են, որ ինչ-որ բանի կարելի է հասնել միայն դրա վրա համառորեն աշխատելով,հետևաբար, նրանց գործողությունները միշտ ավելի բարձր են խոսում, քան խոսքերը:Մյուս կողմից, կեղծ մարդիկ հազվադեպ են կարողանում իրական ջանքեր գործադրել, բայց նրանք կարողանում են ժամերով գովաբանել իրենց՝ իրենց մասին հաճելի տպավորություն ստեղծելու համար։

7. Իրական մարդիկ ազնիվ են, կեղծ մարդիկ ստում են նույնիսկ երբ դա անհրաժեշտ չէ։

Իրական մարդիկ չեն սիրում սուտը. նրանց քննադատությունը,հաճոյախոսությունները և կարծիքները միշտ անկեղծ են: Կեղծ ինքնություն ունեցող մարդիկ հեղեղում են նրանց, ում վստահությունը ցանկանում են գրավել, իրենց քաղցր շողոքորթության հոսքերով։

8. Իրական մարդիկ Ձեզ օգնության ձեռք կմեկնեն, իսկ կեղծավորները առաջին իսկ
հնարավորության դեպքում կլքեն Ձեզ։

Իրական մարդիկ միշտ իրենց ընկերներին տալիս են այն ամբողջ աջակցությունը, որը կարող են, եթե նրանք դրա կարիքն ունեն: Կեղծ մարդիկ իրենց շատ տարբեր են պահում։ Նրանք կօգնեն Ձեզ միայն այն դեպքում, եթե կարողանան ինչ-որ օգուտ քաղել դրանից, իսկ վտանգի առաջին իսկ նշանի հայտնվելուն պես կհեռանան Ձեզանից։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE