Ինչպես ամուր և երկար պահել ամուսնությունը

Տղամարդն ու կինն ամուսնանում են կամ պարզապես սկսում են ապրել միասին,նույն հարկի տակ:Վերջապես կարելի է ամեն ինչ անել միասին արթնանալ պատրաստվել աշխատանքի գնալուն,ընթրիք պատրաստել,շանը տանել դուրս կարդալ,ակտիվ կենսակերպ վարել կամ հանգստյան օրերին պարզապես թավալվել անկողնում:Բայց իրականում պարզվում է,որ այդպես երկար շարունակվել չի կարող Ժամանակ առ ժամանակ ուզում ես միայնակ թեյ խմել տնային գործերով զբաղվել կամ պարզապես նայել անձրևին առանց ջերմորեն սիրելի երկրորդ կեսիդ

Որոշ մարդկանց այդ նոր դասավորությունը վախեցնում է.միթե սերն անցավ միթե կենցաղը սկսում է սպանել զգացմունքները,միթե ամուսնությունն ինքնին սխալ է Իրականում սերը սեփական անհատականության կորստի գնով այլ մարդու անձի մեջ լիովին տարրալուծվելը չէ:Եվ ահա հենց ամուսինների միջև եղած առողջ զգացմունքներն էլ ենթադրում են ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար իր ժամանակի ու տեղի առկայություն

Շատ նորմալ է,երբ երբեմն ուզում ես ինքդ քեզ հետ միայնակ մնալ,կարդալ կամ խաղալ սիրելի համակարգչային խաղը:Ընկերներիդ էլ երբեմն ուզում ես հանդիպել առանց ամուսնուդ ուղեկցության ինչպես նաև՝այգի գնալ զբոսնելու կամ ծով հանգստանալու:Այսպիսի ցանկությունները վկայում են այն մասին,որ ձեր առաջ լիարժեք կայացած անհատ է,այլ ոչ ամուսնու կամ կնոջ ներդիր:Դա բնությունն է թելադրում:Ցանկացած կենդանի ունի իր անհատական տարածքը,որն ուրիշների համար անմատչելի է և ով կհանդգնի ոտնձգություն կատարել այդ տարածքի նկատմամբ անխուսափելիորեն կպատժվի:Մինչև 15 սմ-ի հասնող այսպես կոչված ինտիմ տարածքը պետք է մնա առավելագույնս անձեռնմխելի:Դրա խախտումը մարդու մոտ նյարդային վիճակ ու ագրեսիա է առաջացնում

Սակայն բացի այդ անհատական դաշտից գոյություն ունի նաև անձնական հոգեկան և ֆիզիկական տարածք:Հարմարավետության զգացողությունը մեծապես կախված է այն բանից,թե որքանով են այդ 2 գոտիները պաշտպանված այլոց ոտնձգություններից:Այնպես որ ինքդ քեզ հետ միայնակ մնալու՝ժամանակ առ ժամանակ ծնվող ցանկությունը բացարձակ բնական ցանկություն է:Գոյություն ունեն նաև մի շարք վայրեր և սովորություններ որոնք մարդու կողմից գնահատվում են որպես անձնական տարածքի մաս:Ինչ-որ մեկը սիրում է նստել բազմոցի աջ անկյունում կամ ձախ բազմոցին բաժակը դնել փոքրիկ պահարանի անկյունում կամ նոթատետրը դնել պատուհանագոգին:Տարածքները դիպուկ են ընտրված,սա իրենից ներկայացնում է դեպի ստաբիլություն ենթագիտակցական մղում պաշտպանվածություն ներքին հավասարակշռություն: Հոգեբանները նշում են որ ժամանակակից մարդն ավելի հակված է այդ տարածքներն ունենալուն:

Առաջ մարդիկ ավելի կայուն իրավիճակում էին ապրում,այնքան էլ ինֆորմացված չէին և անհամեմատ ավելի հեշտ էր ապրելը:Իսկ այժմ լեփ-լեցուն տրանսպորտով ամենօրյա երթևեկությունը ինֆորմացիոն հոսքերը և կենսակերպի փոփոխությունը մարդուն ստիպում են կառչել սովորություններից ու վայրերից, որպեսզի կայունության և խաղաղ կյանքի զգացումը չխախտի հոգեկան հավասարակշռությունը:Այդ հավասարակշռության խախտումը հոգեկան աշխարհի համար ահազանգ է,իսկ մարդը սովորություն ունի ահազանգին պատասխանելու մեծ մասամբ ագրեսիվ կերպով պաշտպանվելով:Եվ այստեղ ոչ մի պատճառ ավանդույթ կամ տրամաբանություն չի գործում:Բնազդն ավելի ուժեղ է գործում:Այնպես որ պետք չէ զարմանալ նրանից,որ ձեր սիրելին ամեն կերպ պաշտպանում է պահարանի իր անկյունը կամ սեղանի մոտ իր տեղը:Սա սոսկ անձնական տարածքը պահպանելուն մղված ձգտում է

Պետք չէ սրա դեմ պայքարել կամ պատահականորեն օգտվել մտերիմ մարդու ափսեից կամ գրիչից,այլապես նա սա որպես մարտահրավեր կդիտի և կպայքարի իր սահմանների անձեռնմխելիության համար:Ընդունեք այն հանգամանքը,որ ամեն բան չէ,որ պետք է ընդհանուր լինի ձեզ համար,թեկուզև դուք աշխարհի ամենամտերիմ մարդիկ եք միմյանց համար:Դուք երկրորդ կես եք և դա ենթադրում է,որ հենց դուք պետք է ամենաշատը հարգեք ու ձեր կեսի մեջ գնահատեք նրա անհատականությունն ու անկախության դրսևորումը որոնք ձեզ երկուսիդ էլ միասին երջանիկ լինելու հնարավորություն են տալիս:Այլ բան է,երբ ձեզ փորձում են կտրել ձեր սովորություններից,պարտադրում են մոռանալ դրանք կամ վերակազմակերպվել:Պետք է զրուցել,բացատրել դիմացինին, թե որքան կարևոր է ձեզ համար ասենք սանրը տվյալ տեղում դնելը կամ պահարանի մեջ իրերն այդ կարգով դասավորելը

Հանգիստ բացատրեք որ ձեր լավ տրամադրությունը մեծապես կախված է նրանից,թե որքան է ձեր սովորական վարքը քննադատվում կամ ոչ:Եթե մարդն իր փաստարկներն է ներկայացնում քննարկվող հարցի շուրջ փորձեք գտնել կոմպրոմիսային որոշում:Եթե ձեր կնոջը կամ ամուսնուն շատ պետք է,որ տանն ամեն ինչ իր տեղում լինի,ապա գրապահարանի վրա կարելի է դնել ենթադրենք փոքր դեկորատիվ հարմարանք՝ սանրը վրան դնելու համար:Այն միաժամանակ և՛կզարդարի գրապահարանը և՛ամեն ինչ կարգին կլինի ու իրեն սովոր տեղում:Սանրի օրինակն այն բազմաթիվ տարբերակներից մեկն է,որը ցույց է տալիս,թե ինչպես ամուսինները կարող են միմյանց ընդառաջ գնալ:Ամուսիններից յուրաքանչյուրն ունի որոշակի սովորություններ,որոնք հանդիսանում են նաև այդ մարդու բարեկեցության ու հարմարավետության անբաժանելի մասը:Իհարկե,ամուսնության մեջ երբեմն հարկ է լինում խմբագրել անձնական տարածք ասվածը կոմպրոմիսի գնալ,սակայն ամբողջությամբ ինքդ քեզնից հրաժարվել կամ պահանջել,որ ինչ-որ մեկն իրեն զոհի ուրիշի հարմարավետության համար,բոլորովին էլ ճիշտ չէ ու լավ չէ:

Լինում է այնպես,որ անձնական տարածքի անվան տակ ենթադրվում է իրավունքների և ազատությունների չարամիտ խախտում:Ամեն չնչին առիթով գոռգոռացող ամուսնու կամ հիստերիայի մեջ ընկնող կնոջ վարքագիծը խոսում է այն մասին,որ ձեր կողքին կամ այնքան էլ ադեկվատ մարդ չէ,կամ ձեր հարաբերություններում ճգնաժամ է նկատվում: Նման դեպքերում անհրաժեշտ է աշխատել մասնագետի հետ կամ ընդունել ավելի կտրուկ ու ծայրահեղ որոշումներ,ընդհուպ միմյանցից հեռանալը:Եվ վերջում նշենք,որ եթե ամուսիններն ունեն բավարար անձնական տարածք և ժամանակ իրենց համար,ապա տան մթնոլորտն ավելի հանգիստ ու ուրախ է:Յուրաքանչյուր այդպիսի միայնությունից ու առանձնանալուց հետո ամուսիններն իրենց ավելի նորացված են զգում նրանց հարաբերություններում թարմություն է նկատվում քանի որ քանի դեռ միայնակ էին,հասցրել են կարոտել միմյանց:Ընտանիքում երկուսն էլ պետք է հարգեն միմյանց՝անհատական ժամանակ ու տարածք ունելու իրավունքը

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE