Ինչու է լվացքը տանը չորացնելը վտանգավոր

Ինչպես վարվել,երբ դրսում անձրև է գալիս իսկ դու արդեն լվացել ես շորերդ և պետք է կախես որպեսզի չորանան։Դե իհարկե,գտնել տան ներսում որևէ մի հարմար տեղ և թաց հագուստը փռել այնտեղ։Իռլանդացի գիտնականները վերջերս հանդես են եկել մի շատ կարևոր հայտարարությամբ որ լվացքը տան ներսում չորացնելը շատ վնասակար է առողջության համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև ։ ԻՆՉ ԿԼԻՆԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԵՏ ԵԹԵ ԱՄԵՆ ՕՐ ԽՆՁՈՐ ՈՒՏԵՔ

Բանն այն է որ խոնավ հագուստը տանը փռելով դուք արհեստականորեն ավելացնում եք օդի խոնավությունը 30%-ով։Իսկ օդի բարձր խոնավությունը հիանալի պայմաններ է ստեղծում բակտերիաների և մի շարք սնկերի,այդ թվում բորբոսի առաջացման ու զարգացման համար։Նրանք նաև նշել են,որ այդ պայմաններում առավել խոցելի են երեխաներն ու մեծահասակները ինչպես նաև նրանք,ովքեր ասթմա կամ շնչառական այլ խնդիրներ ունեն

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև ։Ընտրեք ադամանդը և պարզեք ձեր անձի գաղտնի կողմերը

«Այդ սնկերը,իհարկե անզեն աչքով տեսանելի չեն,բայց դրանք կարող են շատ արագ տարածվել տանն ու ալերգիայի պատճառ դառնալ։Եթե դուք խոնավության կամ բորբոսի նկատմամբ ալերգիկ չեք ապա դժվար երբևէ որևէ բան զգաք սակայն դրանից այդ սնկերի վնասակարությունը չի նվազում նշել է գիտնականներից մեկը։Հագուստը չորացնելու լավագույն տարբերակն այն դրսում կախելն է կամ էլ չորացուցիչում դնելը։Իսկ տան օդի խոնավությունը նվազեցնելու համար ավելի հաճախ բացեք պատուհաններն ու օդափոխեք տարածքը

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE