Թե ինչպես 90 ամյա ծերունին փրկեց մի ողջ մանկապարտեզի ռմբակոծումից։

1932 թվականին Մինվոդիում հայտնվեց տարօրինակ ծերունի։ Նա 90 տարեկան էր, քայլում էր ոտաբոբիկ և վառ գույնզգույն վերնաշապիկով, խաղում էր երեխաների հետ։ Նա ստացել էր Կուզյուկա մականունը։
Ողորմության համար նա բարիքներ էր գնում երեխաների համար, կերակրում թռչուններին՝ ասելով. «Երգե՛ք, միայն Աստծուն ճանաչե՛ք», նա կատուներին կերակրում էր հետևյալ խոսքերով. «Կերե՛ք, միայն աղոթքով»։
Պատերազմի ժամանակ Կուզյուկան վազեց մանկապարտեզ, բղավեց.
-Դե դե երեխաներ վազեք իմ հետևից։
Երեխաները ծիծաղելով վազեցին նրա հետևից, դժգոհ ուսուցիչներն էլ վազեցին նրանց հետևից։Երբ նրանք բոլորը հեռացան շենքից բավականին հեռավորության վրա, սարսափելի պայթյուն տեղի ունեցավ. դա գերմանական արկ էր, որը դիպավ մանկապարտեզին։ Ոչ ոք չմահացավ, բոլորին դուրս հանեց մի խելամիտ ծերունի:

Քչերը գիտեին, որ այս մեծ ծերունին, Աթոսի վանական համալիրի նախկին վանական Թեոդոսիոս Քաշինն էր (Սուրբ Թեոդոսիոս), որը վարժ տիրապետում էր 14 լեզուների։ Կան նաև ապացույցներ, որ նա ուներ հոգևոր խորաթափանցության շնորհ։ Ոմանց քննադատում էր, ոմանց հիվանդություններից բուժում, ոմանց էլ մի խոսքով էր բուժում։ Նա բոլորին ուղղորդում էր դեպի փրկության ճանապարհը։ Նա նախապես գիտեր, թե ով և ինչ խնդրանքով կդիմի իրեն, կանխատեսում էր իր զրուցակիցների հետագա կյանքն ու մահը։
Նա մահացել է 1948 թվականին 107 տարեկան հասակում։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS