Երիտասարդը քայլում էր փողոցով և գտավ մի դրամապանակ Դրամապանակում կար երեք դոլար և մի շատ հին նամակ տղան որոշեց կարդալ այն և թե ինչ պատմության մեջ ընկավ նա

Դուք երբևէ փողոցում որևէ բան գտել եք:Հազվադեպ է լինում երբ մարդիկ տեսնում են կորած իրեր և չեն համարձակվում վերցնել հավատալով վատ նախանշանի Եվ լինում են այնպիսի դեպքեր երբ այն միանգամայն այլ ավարտ է ունենում:Մի քանի տարի առաջ ձմեռային մի օր երիտասարդը քայլում էր փողոցով և գտավ մի դրամապանակ:Դրամապանակում կար երեք դոլար և մի շատ հին նամակ:Հետաքրքրասիրությունը հաղթեց, այդ պատճառով տղան որոշեց կարդալ այն: Ծրարի վրա կար հետադարձ հասցե, իսկ ներսում գրված էր նամակի տարեթիվը… 1944:

Միայն պատկերացրեք՝որքան անհանգստացնող էր այդ պահը:Նամակի բովանդակությունը առավել հուզիչ էր:«Սիրելի Մայքլ: Մայրս արգելել է հանդիպել քեզ հետ Ներիր ինձ և իմացիր որ ես քեզ սիրում եմ և կսիրեմ: Քո Աննա», միայն այս էր գրված հին նամակի թղթի վրա:Երիտասարդը որոշեց գտնել հասցեատիրոջը,քանի որ սա արդեն պատվի հարց էր:Նա զանգ տվեց տեղեկատու և փորձեց պարզել տվյալ հասցեի հեռախոսահամարը: Տեղեկատուի աշխատակցուհին հրաժարվեց տրամադրել նման տեղեկատվություն, բայց հետո այլ տարբերակ առաջարկեց:Նա առաջարկեց,որ ինքը զանգահարի տվյալ համարով և իմանալով,որ համաձայն կլինեն զրուցել երիտասարդի հետ,կփոխանցի համարը վերջինիս:Պարզվեց որ Աննայի մայրն ապրում էր ծերանոցում Բնակարանը այլևս նրա ընտանիքին չէր պատկանում:Նոր բնակիչների մոտ կար և հեռախոսահամարը և հասցեն,այդ պատճառով պատմությունը ունեցավ շարունակություն:Երիտասարդը զանգ տվեց նոր հեռախոսահամարով և պարզեց, որ Աննայի մայրն արդեն մահացած է,իսկ Աննան ևս գտնվում է ծերանոցում :

Նա գնաց ծերանոց և տնօրենի ուղեկցությամբ հանդպեց Աննային:Դա շատ հուզիչ էր:Աննան ջերմ ժպիտով և բարի աչքերով տարեց կին էր Այդ անհանգստությունն ու լարվածությունը ապրեցին բոլորը:«Ես նրան շատ էի սիրում: Նրա անունը Մայքլ Գոլդսթեյն էր: Ես ընդամենը 16 տարեկան էի, այդ պատճառով մայրս կատեգորիկ դեմ էր մեր հարաբերություններին:Մայքլը շատ գգեղեցկադեմ երիտասարդ էր, նման Շոն Քոներիին:Եթե դուք նրան գտնեք փոխանցեք որ նրան ես այնքան եմ սիրել,որ այդպես էլ չեմ ամուսնացել»:Հրաժեշտ տալով Աննային, նրանք իջան ներքև:Պահակը անմիջապես հետաքրքվեց արդյոք այդ այց նրան օգուտ տվեց:երիտասարդը ասաց,որ հիմա գոնե գիտի այն մարդու ազգանունը ում փնտրում է:Այլևս ոչ ուժ ուներ,ոչ ժամանակ Հանկարծ երիտասարդը հանեց գրպանից դրամապանակը.պահակը տեսնելով այն ցնցվեց:

Ես գիտեմ՝այն ումն է:Դա պարոն Գոլդսթեյնինն է:Նա ապրում է հարևան մասնաշենքում և երբ դուրս է գալիս զբոսանքի,անպայման կորցնում է դրամապանակը Արդեն երեք անգամ կորցրել է:Նման նորության երիտասարդը չէր սպասում:Նա շտապեց տնօրենի մոտ,իսկ հետո միասին գնացին նշված մասնաշենք:Հաճելի տղամարդը նստած էր բազմոցին և կարդում էր:Նա շնորհակալություն հայտնեց երիտասարդից դրամապանակի համար,բայց անգամ մտքով չէր անցնում,թե ինչ էր լսելու:Երիտասարդը խոստովանեց,որ կարդացել է նամակը,քանի որ միայ այդկերպ կարող էր գտնել հասցեատիրոջը Սկզբից այդ նորությունը ընդհանրապես դուր չեկավ տղամարդուն,բայց երբ երիտասարդը ասաց,որ ճանաչում է Աննայի,ամեն ինչ փոխվեց:

Ծերունին սեղմեց երիտասարդի ձեռքը և սկսեց հետաքրքրվել Աննայից:նա գիտակցելով,որ ամբողջ կյանքում սիելու է Աննային այդպես էլ չէր ամուսնացել Երիտասարդը ծերունուն ուղեկցեց մյուս մասնաշենք,որտեղ Աննան էր:Հաջորդեց լռության վայրկյանները,քանի որ հանդիպել էին նրանց հայացքները:Ճանաչելով միմյանց ծերունիները չկարողացան զսպել արցունքները Միմյանց գրկած՝սկսեցին հեկեկալ,ապա նայեցին միմյանց աչքերի մեջ ու նորից գրկախառնված լաց եղան Նրանց թողեցին առանձին:Երեք շաբաթ անց երիտասարդը ստացավ հարսանեկան հրավիրատոմս Ամուսնանում էին 76-ամյա Աննան և 78 ամյա Մայքլը:Նրանց առանձին սենյակ էին հատկացրել:Գիտեք այս ծերունիները իսկական օինակ են երիտասարդների համար:Հիասքանչ է երբ ճակատագիրը սիրող զույգերին ի վերջո միացնում է:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE