Եթե փնտրում եք վատը, ապա անպայման կգտնեք. արևելյան իմաստություն

Այն ինչ մենք տեսնում եք մեր շուրջը, դա էլ դառնում է մեր կյանքը

Մի իմաստուն մարդ ասաց իր աշակերտին.
-Զննիր սենյակը, որտեղ գտնվում ենք։ Փորձիր հիշել շագանակագույն իրերը։
Սենյակում շատ իրեր կային, որոնք շագանակագույն էին, ուստի աշակերտը հեշտությամբ հիշեց դրանք։ Իմաստունը նրան հաջորդ հարցը տվեց.
-Հիմա փակիր աչքերդ և թվարկիր կապույտ իրերը։
Աշակերտը խառնվեց իրար և ասաց.
-Ես ոչինչ կապույտ գույնով չեմ նկատել, չէ որ ես միայն շագանակագույն իրերը պետք է մտապահեի։
Ուսուցիչը պատասխանեց.
-Բացիր աչքերդ և նայիր, սենյակում շատ կապույտ իրեր կան։
Իսկապես իմաստունը ճիշտ էր։
Նա շարունակեց.
-Եթե դու սենյակում փնտրում ես միայն շագանակագույն իրեր, իսկ կյանքում միայն վատը, ուրեմն միշտ դրանք ես հիշելու, տեսնելու և նկատելու։ Դրանք միշտ լինելու են քո կյանքում։ Հիշի՛ր, եթե դու վատն ես փնտրում, ապա այն անպայման կգտնես և ոչ մի լավ բան չես նկատի։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE