Ցանկություն պահեք,և ընտրեք ծառի վրա պատկերված մրգերից մեկը։

Հետաքրքիր թեստ. այն անցնելով՝ կարող եք իմանալ, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Ձեզնից պահանջվում է ցանկություն պահել, ընտրել ծառի վրա պատկերված մրգերից մեկը։

1. Ձեզ հատուկ է ադեկվատ ինքնագնահատականը և ինքնավստահությունը։ Ձեր ցանկությունն անպայման իրականություն կդառնա, քանի որ կներդնեք բոլոր ջանքերը՝ երազանքներն իրականություն դարձնելու համար։

2. Լի եք էներգիայով, նպատակասլաց եք։ Պատրաստ եք ամեն ինչ ձեր ձեռքը վերցնել։ Դա վերաբերում է նաև ամենաանիրականանալի երազանքներին։

3. Այն մարդկանց թվին եք պատկանում, ովքեր սովոր են ապրել և գործել՝ կախված հանգամանքներից։ Հաճախ եք գերադասում «լողալ ալիքի ուղղությամբ»՝ այնքան էլ չձգտելով փոխել ձեր ճակատագիրը։ Աշխատեք դառնալ ավելի նպատակասլաց, ավելի շատ հավատացեք ինքներդ ձեզ և ձեր հնարավորություններին։
Այդ դեպքում բոլոր ցանկություններն իրականություն կդառնան։

4. Պահանջկոտ եք։ Սա վերաբերում է ինչպես շրջապատող մարդկանց, այնպես էլ ինքներդ ձեզ։ Եթե որևէ բան եք մտածել, ինքներդ ձեզ որևէ վերապահում չեք անի, ամբողջ ուժով կգնաք դեպի երազանքի իրականացում։ Մի հանձնվեք. դուք ճիշտ ուղղությամբ եք շարժվում։

5. Ձեր իմպուլսիվությունը հաճախ թույլ չի տալիս հասնել ցանկություններին։Մի շտապեցրեք ինքներդ ձեզ, շնչեք, արտաշնչեք, ձեր ցանկությունն անպայման իրականություն կդառնա, եթե թեթևացնեք ճնշումը։

6. Հաջողակ եք, միևնույն ժամանակ՝ ալարկոտ։ Ցանկությունն իրականություն դարձնելու համար շարժվեք այդ ուղղությամբ։

7. Ձեր ցանկությունն անպայման կիրականանա, բայց ժամանակ է հարկավոր։Զինվեք համբերությամբ։

8. Ամենայն հավանականությամբ, կենտրոնացած եք ձեր ցանկության վրա։«Մոռացեք» դրա մասին, դադարեք մշտապես մտածել դրա մասին և կտեսնեք, որ արդյունքը երկար սպասեցնել չի տա։

9. Ձեր ցանկությունը շուտով իրականություն կդառնա։ Բայց մեծ է հավանականությունը, որ կհարցնեք ինքներդ ձեզ՝ իսկ ինձ դա հարկավո՞ր էր։

10. Ձեր ցանկություններում համեստ եղեք։ Հնարավոր է՝ շատ բան եք ցանկանում։

11. Ձեր ցանկությունը մինչ այժմ չի իրականացել միայն մեկ պատճառով. դուք որևէ ջանք չեք գործադրել դրա համար։

12. Ձեր ցանկությունը գրեթե իրականություն է դարձել։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE