Թեստ. Ո՞ր դեմքը առաջին տեսաք նկարում։

Ժամանակակից հոգեբանների զինանոցում կան բազմաթիվ նկարներ, որոնք օգնում են մասնագետներին որոշել հիվանդի բնավորության որակները։ Մենք Ձեզ առաջարկում ենք թեստ գծանկարների այս խմբից, որը կօգնի Ձեզ պարզել Ձեր բնավորության գլխավոր գիծը։

Ո՞ր դեմքը տեսաք նկարում

Սպիտակ կին

Ձեր գլխավոր բնավորության գիծը բացարձակ հանգստությունն է, որը Ձեզ բնորոշ է նույնիսկ ամենասթրեսային իրավիճակներում։ Մնում է միայն նախանձել Ձեր տոկունությանը և ամենատհաճ հանգամանքներում հանգստություն պահպանելու կարողությանը:

Չսափրված տղամարդ

Ձեր բնավորությունը բնութագրվում է զգուշությամբ և ուշադրությամբ: Այս հատկությունները, անշուշտ, դրական են ազդում Ձեր կյանքի վրա, բայց երբեմն դրանք խանգարում են Ձեզ լիովին վայելել հարաբերությունները հակառակ սեռի հետ և հանձնվել խելագար կրքին:

Մորուքով կապույտ տղամարդ

Շատ գործնական մարդ եք, ով պատրաստ է հասնելու իր նպատակներին։Չկա այնպիսի գործ, որից չկարողանաք գլուխ հանել։ Երբեմն այնքան եք տարվում Ձեր աշխատանքով, որ լրիվ մոռանում եք հարազատ մարդկանց մասին։Մի փոքր գործերից կտրվելն ու հարազատների հետ ժամանակ անցկացնելը չէր խանգարի։

Մարմնագույն տղա

Ձեզ համար շատ տհաճ է առերեսվել այսպես կոչված առօրյայի հետ։ Դուք ստեղծագործ անձնավորություն եք, ով բացարձակապես չի ընդունում առօրյա մանրուքները և փորձում է ձևացնել որ դրանք չկան։ Միգուցե Ձեզ պետք է ինչ որ կերպով ուշադրություն դարձնել անձնական կյանքին և բարելավել գոյության պայմանները։

Շագանակագույն աղջիկ

Դուք հաճույք եք ստանում նպատակներն իրագործելուց։ Ձեր նպատակին հասնելու համար պատրաստ եք նույնիսկ անցնել օրենքի վրայով։Ձեր նպատակասլացությունը արժանի է հիացմունքի, միևնույն ժամանակ այն կարող է Ձեզ վնասել։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE