Ինչ են հուշում աստղերը Աստղագուշակ Հուլիսի 9 ի համար

Խոյ.Հարմար օր է երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար:Պատրանքներ չեք ստեղծում ձեր հնարավորությունները ճիշտ եք գնահատում,շրջապատի մարդկանց հարցում ևս չեք սխալվում:Համառություն դրսևորելու դեպքում շահեկան գործարքներ կկնքեք,մասնագիտական առաջընթաց կունենաք ազդեցիկ մարդկանց շրջանում ձեռք կբերեք հովանավորներ:Հաջողությունը հեշտ չի տրվում ցանկալի արդյունքների հասնելու համար որոշ ջանքեր կպահանջվեն

Ցուլ.Հնարավոր են ֆինանսական խնդիրներ չեն բացառվում կորուստները և տույժերը:Սպասվող գումարային մուտքերը կձգձգվեն ստիպված կլինեք դիմել մտերիմների ընկերների օգնությանը:Աշխատավայրում խնդիրներ կծագեն:Ձեր ծանրաբեռնվածություն չափազանց շատ է և դրա հետ կապված ձեր դժգոհությունը հայտնելու առիթը բաց չեք թողնի Ղեկավարության հետ ունեցած վիճաբանությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:Կանանց հետ լեզու գտնել չի ստացվի

Երկվորյակ.Այսօր նախաձեռնությունը ձեր ձեռքը կառնեք մեծ խանդավառությամբ նոր գործեր կձեռնարկեք:Հավատացած եք,որ աջակցության կարիք չունեք և մերժում եք,երբ մտերիմներն իրենց օգնությունն են առաջարկում:Մինչդեռ նրանց հետ կիսվելով կխնայեիք ձեր ժամանակն ու ուժերը:Առավել զգույշ եղեք օրվա երկրորդ կեսին,այս ժամանակահատվածում կոտրվածքներ ստանալու վտանգը մեծ է

Խեցգետին.Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի ձեռնարկեք հակառակ դեպքում սկսած գործերը կձախողվեն:Համախոհներ դժվար թե գտնեք իսկ թշնամիներ ձեռք կբերեք հեշտությամբ քանի որ այսօր հակված եք մարդկանց ասելու այն ամենը, ինչ մտածում եք նրանց մասին:Կոնֆլիկտներ կծագեն ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ,ովքեր չեն հանդուրժի իրենց հասցեին ձեր մեկնաբանությունները:Օրվա երկրորդ կեսն ավելի լավ կդասավորվի

Առյուծ.Հրաշալի օր է նորանոր ծրագրեր կազմելու երազելու,մտածելու համար:Կոնկրետ գործողությունների անցնել չարժե դժվար թե այսօր ճիշտ քայլեր ձեռնարկեք իսկ սխալներից խուսափել չիհաջողվի:Համախոհների հետ հնարավոր են տարաձայնություններ,չի բացառվում որ նրանցից որևէ մեկը կորոշի դադարեցնել համագործակցությունը:Երեկոն ցանկալի է անցկացնել տանը, կարող եք հյուրեր ընդունել

Կույս.Բարդ օր է սպասվում:Շատերը գուցե վայր դնեին զենքերը և հանձնվեին,սակայն ոչ Կույս նշանի ներկայացուցիչները:Այսօր մարտական եք տրամադրված և ձեզ ոչինչ չի կանգնեցի:Աջակիցներ դժվար թե ի հայտ գան,մինչդեռ շատերը ցանկություն կհայտնեն հետևել ձեզ անցնել ձեր անցած ճանապարհով:Օրվա երկրորդ կեսին,իրադարձությունները կապացուցեն որ ամեն բան ճիշտ եք արել:Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ շահութաբեր համագործակցության սկիզբ կդրվի

Կշեռք.Աշխատելու համար հրաշալի օր է:Մասնագիտական հարցերին ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ եք մոտենում:Ամենաբծախնդիր մարդիկ անգամ ձեզ քննադատելու առիթ չեն ունենա:Կարևոր հարցեր քննարկելիս՝ղեկավարության հետ միանգամից փոխըմբռնման չեք հասնի:Հարմար օր է կարևոր հանդիպումների,քնությունների հանձնման,ղեկավար մարմնի ներկայացուցիչների հետ շփվելու համար

Կարիճ.Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի:Այս ժամանակահատվածում ձեռքբերումներ չեն լինի,անհաջողությունների շղթան կնյարդայնացնի ձեզ:Որևէ արժեքավոր իր կորցնելու վտանգը մեծ է:Խոհարարական,դիզայներական, դիմահարդարման ոլորտում բոլոր տեսակի փորձարկումները կձախողվեն:Օրվա երկրորդ կեսն առավել հաճելի կդասավորվի

Աղեղնավոր․Օրն անհաջող է:Հեշտությամբ տրվող հաջողությունների ակնկալիք չունենաք,ցանկալի արդյունքի հասնելու համար ստիպված եք շատ աշխատել Խուսափեք խորամանկություններից քանզի բացահայտվելու դեպքում խիստ կպատժվեք,իսկ խնդիրները միայն կավելանան:Ազդեցիկ մարդկանց ուշադրությունը գրավելու բոլոր փորձերն անօգուտ են:Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Այնուամենայնիվ հուսահատվել չարժե

Այծեղջյուր.Օրվա առաջին կեսն այքան էլ բարեհաջող չի դասավորվի,սակայն հրաշալի կերպով կհաղթահարեք բոլոր դժվարությունները:Այսօր ազդեցիկ հովանավորներ գտնելու հավանականությունը մեծ է:Հարմար օր է ընկերների,բարեկամների հետ շփվելու հյուրեր ընդունելու համար:Ոչ պաշտոնական միջավայրում գործնական հարցերի քննարկումը՝շահեկան կլինի: Ուրախալի լուրեր կլսեք չնախատեսված ուղևորության կմեկնեք

Ջրհոս.Ստիպված կլինեք համակերպվել հանգամանքների հետ և փոխել նախապես կազմած ծրագրերը:Լուրջ անախորժությունների մասին խոսք լինել չի կարող սակայն փոքր թյուրիմացություններն անգամ սրտին մոտ կընդունեք:Օրվա երկրորդ կեսին կդժվարանաք շփվել մարդկանց հետ,տրամադրությունը փոփոխական կլինի:Փորձեք խնայել դրամական միջողցները խուսափեք չնախատեսված գնումներից

Ձկներ.Իրադարձություններով հագեցած օր է սպասվում:Կարևոր գործերը շատ են,իսկ ժամանակը սուղ:Զերծ մնացեք անիմաստ խոսակցություններից,զբաղվեք այնպիսի գործերով,որոք իրոք արդյունավետ են:Խուսափում եք մտերիմների առաջարկած օգնությունց և սխալ եք վարվում ընդունելով այն՝կհաջողվեր թեթևացնել սեփական հոգսերը: Նպատակահարմար օր է ավագ սերնդի ներկայացուցիչների հետ շփվելու համար

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE