4 բնական միջոց՝ հոնքերը երկարացնելու համար

Բացի նրանից, որ հոնքերն աչքերը պաշտպանում են փոշուց ու քրտինքից, դրանք առավել արտահայտիչ են դարձնում աչքերը։ Fabiosa.com-ը գրում է, որ հոնքերի վիճակը կարող է վկայել օրգանիզմում առկա խանգարումների մասին։ Հոնքերի ինտենսիվ թափվելը վկայում է այն մասին, որ լուրջ էմոցիոնալ լարվածություն ունեք,կամ օրգանիզմին չի բավարարում վիտամինների ու սպիտակուցների մակարդակը։Կարևոր է խորհրդակցել բժշկի հետ և հասկանալ՝ ինչի հետ է կապված այս խնդիրը, և ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել։Համակարգային մոտեցման դեպքում կարող են օգնել նաև բնական միջոցները։

Կոկոսի յուղ

Կոկոսի յուղը հարուստ է այնպիսի սննդարար նյութերով, ինչպիսիք են վիտամին E-ն ու երկաթը։ Այդ պատճառով էլ այն խթանում է մազերի աճն ու նպաստում դրանց ամրացմանը։ Ճարպաթթուների շնորհիվ դրանք ներթափանցում են մազերի ֆոլիկուլների մեջ՝ դրանք հարստացնելով վիտամիններով։

Մի քանի կաթիլ կոկոսի յուղ քսեք հոնքերին։

Նուրբ, մերսող շարժումներով մերսեք հոնքերը։ Դա կօգնի լավացնել արյան շրջանառությունը և կնպաստի մազերի աճին։

Թողեք ամբողջ գիշեր, առավոտյան լվացեք տաք ջրով։

Կրկնեք ամեն օր քնելուց առաջ։ Մի քանի ամիս անց կզգաք տարբերությունը։

Ձիթապտղի յուղ

Սա ևս հրաշալի միջոց է՝ հոնքերը խիտ դարձնելու համար։ Այն ճարպաթթուներ է պարունակում, որոնք խթանում են մազերի աճն ու խոչընդոտում մազաթափությունը։

Մի քանի կաթիլ ձիթապտղի յուղը քսեք մատների ծայրերին, նուրբ շարժումներով մերսեք հոնքերը։

Թողեք ամբողջ գիշեր։ Ցանկության դեպքում կարող եք լվանալ 30 րոպե անց։

Կարող եք մի քանի կաթիլ մեղր ավելացնել։

Հոնքերը մերսեք մի քանի րոպեի ընթացքում, լվացեք տաք ջրով։

Շամբալայի սերմեր

Ասիական երկրներում շամբալայի սերմերն օգտագործվում են ճաղատության բուժման նպատակով։ Այն մեծ քանակով սպիտակուց է պարունակում, ինչպես նաև B3 վիտամին, որը խթանում են մազերի աճը։

Օգտագործելուց առաջ շամբալայի սերմերը հարկավոր է թրջել նվազագույնը 5 ժամ։

Մանրացրեք սերմերը, ավելացրեք կոկոսի ու նշի յուղ։

Քնելուց առաջ քսեք հոնքերին։

Առավոտյան լվացեք տաք ջրով։

Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։

Ալոէ վերա

Ալոէ վերան մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում և խոնավեցնող միջոցներ, որոնք սնուցում են մազարմատները, լավացնում դրանց աճը։

Ալոէ վերայի գելը քամեք։

Քսեք հոնքերին, նուրբ շարժումներով մերսեք։

Թողեք 30 րոպե, լվացեք տաք ջրով։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE