3 ժողովրդական միջոց որը ձեզ կազատի եղունգների ու մաշկի սնկային հիվանդությունից

Սնկային վարակը բավական տարածված հիվանդություն է, որին կարող է բախվել յուրաքանչյուրը, սակայն խնդիրն այն է, որ վարակվելը բավական հեշտ է, մինչդեռ բուժումը բավական երկարատև է ու հոգնեցուցիչ: Սնկերի ի հայտ գալը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, սակայն ամենատարածվածը «չշնչող» կոշիկ կրելն է, որի դեպքում ոտքերը երկար ժամանակ խոնավ միջավայրում են մնում:

Գոյություն ունեն եղունգների ու մաշկի սնկային հիվանդությունից ազատվելու բազմաթիվ միջոցներ, սակայն քչերը գիտեն, որ այս խնդրի դեմ կարելի է պայքարել նաև մի շատ հասանելի դեղաբույսի միջոցով: Երիցուկը սնկային հիվանդության բուժման լավագույն միջոցներից է: Այն օժտված է հանգստացնող ու հակասեպտիկ հատկություններով, ինչի շնորհիվ ոչ միայն օգնում է մեղմել տհաճ ախտանշանները, այլև ազատում է սնկերից:

Երիցուկով պատրաստված բնական բուժիչ միջոցները և՛ արդյունավետ են, և՛ շատ ավելի հասանելի, և՛ բացարձակապես անվնաս: Ավելին՝ դրանք շատ ավելի օգտակար են, քան դեղամիջոցները, ուստի չեն առաջացնում կողմնակի բարդություններ ու ալերգիկ ռեակցիաներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սնկային հիվանդության դեմ պայքարի երեք միջոց, որոնց հիմնական բաղադրիչը երիցուկն է:

Երիցուկով քսուք

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

1 ճաշի գդալ մանրացրած երիցուկ (սրճաղացով փոշի դարձնել)

50 մլ ձիթայուղ կամ կոկոսյան ընկույզի յուղ (կարելի է կիրառել նաև արևածաղկի յուղ)

10 գրամ մանրացրած մեղրամոմ

Պատրաստման եղանակը.

Բոլոր բաղադրիչները լցնել բաժակի մեջ և գոլորշու միջոցով տաքացնել 45-50 րոպե (մեղրամոմը պետք է ամբողջությամբ հալվի): Երբ խառնուրդը մի փոքր սառչի, լցնել այն մաքուր ապակյա տարայի մեջ և օգտագործել օրական առնվազն մեկ անգամ (ցանկալի է երեք անգամ)՝ քսելով ախտահարված հատվածներին:

Երիցուկով կոմպրես

Անհրաժեշտ բաղադրիչներն են

1 ճաշի գդալ երիցուկ

1 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը.

Եռման ջուրն ավելացնել երիցուկին, թրմել 15 րոպե, այնուհետև քամել և ստացված եփուկն օգտագործել ախտահարված հատվածներին կոմպրեսների տեսքով դնելու համար: Այս բուժիչ կոպրեսն անհրաժեշտ է թողնել ամբողջ գիշեր:

Երիցուկով ոգեթուրմ

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

1 ճաշի գդալ երիցուկ

1 ճաշի գդալ կանթեղախոտ (чистотел)

100 մլ սպիրտ 70%

Պատրաստման եղանակը.

Բոլոր բաղադրիչները խառնել և թրմել առնվազն 21 օր՝ ամեն օր տարան թափահարելով: Ստացված ոգեթուրմը հարկավոր է օգտագործել օրական երկու անգամ՝ քսելով ախտահարված հատվածներին: Բուժումից հետո այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական 2-3 անգամ հետագա կրկնությունից խուսափելու համար:

Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանագավոր լինել և էլ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE