Սոճու և եղևնու կոներն օժտված են հիանալի բուժիչ հատկություններով Որի մասին հավանաբար չգիտեք

Սոճու և եղևնու կոներն օժտված են հիանալի բուժիչ հատկություններով:Կանաչ կոները պարունակում են եթերային յուղեր տանիններ ֆլավոնոիդներ,վիտամիններ,երկաթ,մագնեզիում,սելեն:Բուժիչ նպատակներով օգտագործվում են կանաչ կոները

Երբ է պետք հավաքել Ոմանք կարծում են որ լավագույն ժամկետը հունիսի 21-ից 25-ն է:Սակայն որոշ բաղադրատոմսերում նշվում է մայիսի 30-ից մինչեւ հունիսի 20-ը ընկած ժամանակահատվածը:Երիկամային քարերից ազատվելու համար կաթսայի մեջ լցնել կանաչ կոներ և ջուր ավելացնել այնքան,որ ծածկի կոները Եռացնել 5 րոպե թողնել սառչի,քամել և խմել օրական 3 անգամ 1/3 բաժակ ուտելուց հետո:Բուժման կուրսը 3 շաբաթ

Բրոնխիտից և հազից ազատվելու համար պետք է կոները հավաքել մայիսի 15-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում 50-60 կոնի վրա 2 լիտր ջուր լցնել,եռացնել եւ եփել 2 ժամ մարմանդ կրակի վրա ավելացնել 2 կգ շաքարավազ եւ եռացնել եւս 1.5 ժամ ցածր ջերմության վրա:Մուրաբան ընդունել օրը 3 անգամ 1-ական ճաշի գդալ ուտելուց 10 րոպե առաջ

Կոներից պատրաստվող մեղրը ամրապնդում է իմունային համակարգը: Անհրաժեշտ է հավաքել 1 կգ հասուն կոներ բաժանել յուրաքանչյուրը 4 մասի,դնել էմալապատ կաթսայի մեջ և լցնել 3 լիտր ջուր:Մարմանդ կրակի վրա եփել մինչև կոները փափկեն,ապա քամել,ավելացնել 1 կգ շաքարավազ և հասցնել եռման Պատրաստի մեղրը լցնել բանկաների մեջ և ավելացնել մի պտղունց կիտրոնաթթու

Կանաչ կոներից պատրաստված մուրաբան բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը:50 գրամ մանրացված կոների վրա լցնել 1 լիտր սառը ջուր,հասցնել եռման,եփել 20 րոպե թույլ կրակի վրա կրակից վերցնել և սառեցնել այնուհետև ավելացնել 500 գ շաքարավազ և կրկին հասցնել եռման, սակայն չեռացնել:Պահել սառը տեղւմ

Ծանուցում.Սիրելի ընթերցող մի մոռացիր որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին:Ինչը օգտակար է մեկին կարող է հակացուցված լինել մյուսին։Այդ պատճառով մինչ դրանք գործածելը ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ

http://infosarm.ru

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE