Նրանք, ովքեր սիրում են ցերեկը քնել անպայման պետք է իմանան այս մասին։

Դուք ուշադրություն դարձրել եք, որ օրվա մեջ 5 րոպեանոց քունը, որը կարող է լինել նստած, կիսանստած (ոմանք անգամ կարողանում են կանգնած քնել) վիճակոիմ, տալիս է ավելի շատ առույգություն և էներգիա, քան երկարատև գիշերային քունը հարմարավետ, տաք մահճակալում։

Պարզվում է, որ չի կարելի ձեզ զրկել այդ հաճույքից։ Եթե կա հնարավորություն ցերեկը քնել գոնե կես ժամ, ապա արեք դա։ Դա հնարավորություն է տալիս էներգիայով լիցքավորվել և առույգանալ։ Օրը աննկատ թռնում է, իսկ ամենօրյա գործերը չեն թվում նույնքան ձանձրալի։

Ի՞նչ առավելություններ ունի ցերեկվա քունը։

1․Օրգանիզմում կատարվում է երջանկության հորմոնի արտադրանք։ Քնի ժամանակ ակտիվ արտադրվում է սերոտոնին։ Այդ պատճառով էլ մեր տրամադրությունը գնալով զգալիորեն բարելավվում է՝ ցերեկվա հանգստից հետո։

2․Բարելավվում է կենտրոնանալու ունակությունը։ Ցերեկային ժամերի քունը, ինչպես պարզել են գիտնականները, համարժեք է 200 մգ․ կոֆեինի հետ։ Դրա համար անհրաժեշտ է քնել ընդամենը 1 ժամ։

3․Աճում է ստեղծագործական պոտենցիալը։ Մեծն մտածողները, գիտնականները, փիլիսոփաները, նկարիչները հաճախ են քնում ցերեկները։ Դա նաև փոքրիկ ընդմիջում է ակտիվությունից հետո, որը թույլ է տալիս հիասքանչ մտքեր առաջ բերել։ Օրինակ, Լեոնարդո դա Վինչին շատ հաճախ քնել է այն պահերին, երբ նկարել է իր գլուխգործոցները։

4․Բարելավվում է հիշողությունը։ Օրինակ, բանաստեղծությունները, որոնք ոչ մի կերպ չէր լինում անգիր սովորել, արագ հիշվում են օրվա մեջ կարճ ժամկետով քնելուց հետո։

5․ 5 գլխավոր զգայարանները դառնում են ավելի սուր։ Ուտելիքը թվում է համեղ, երաժշտությունը ավելի լսելի, գույները պայծառ։

6․Օրգանիզմում նվազում է կորտիզոլի մակարդակը։ Այն ապակտիվանում է քնի ժամանակ։ Դրա մեծ քանակությունը բերում է դեպրեսիայի, առաջացնում է դժգոհություն և ոչնչով չպայմանավորված բարկություն։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE