Մթերքը որոնք կարող է դառնալ անքնության պատճառ

Պարբերաբար մեծ քանակությամբ ռաֆինացված ածխաջրեր պարունակող մթերքի գործածությունը կարող է լինել անքնության զարգացման հիմնական պատճառներից մեկը։ Այս մասին գրում է Medheal.ru պորտալը հղում անելով ամերիկացի գիտնականներին։Կոլումբիական համալսարանի բժիշկների ու վիրաբույժների քոլեջի գիտնականներն անցկացրել են հետազոտություն որին մասնակցել է 50 տարեկանից բարձր 40 հազար կին։Դաշտանադադարի տարիքի կանանց սննդակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել,որ քնի հետ կապված խնդիրների զարգացմանը նպաստող հիմնական մթերքը ռաֆինացված ածխաջրերի աղբյուր հանդիսացող սննդամթերքն է։Նման մթերքի շարքին են դասվում քաղցրավենիքը,բրինձը,սպիտակ հացը,ինչպես նաև արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացնող այլ մթերքը։

«Երբ օրգանիզմը ստանում է ռաֆինացված ածխաջրեր,գործարկվում է ինսուլինի ակտիվ սինթեզի գործընթացը,ինչն անհրաժեշտ է մարմնին շաքարի չեզոքացման համար։Սակայն ինսուլինի ակտիվ արտադրությունը նպաստում է կորտիզոլի և ադրենալինի՝օրգանիզմն արթուն ու առույգ պահող հորմոնների մակարդակի բարձրացմանը» նշում են հետազոտության հեղինակները։Քնի ռեժիմի կարգավորման համար հարկավոր է երեկոյան ժամերին հրաժարվել սննդամթերքի այն տեսակներից որոնք հանգեցնում են արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման։Մասնագետների խոսքով՝նման մթերքը կարելի է փոխարինել մրգերով ու բանջարեղենով որոնք դրական ազդեցություն են ուննում քնի որակի վրա։Գիտնականները նախազգուշացնում են,որ անքնության դեպքում խնդրի դեմ պայքարը հարկավոր է սկսել սննդակարգի կարգավորմամբ այլ ոչ թե հանգստացնող դեղամիջոցների կամ քնաբերների ընդունմամբ ուստի նման խանգարումների դեպքում հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել սննդակարգին։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE