Մասնագետները նշել են արյան ճնշումն արդյունավետ կերպով կարգավորող սուպերմթերքը Ահա թե խոսքը որ մթերքի մասին է

Զարկերակային բարձր ճնշումը շատ վտանգավոր խնդիր է,որը բարձրացնում է մի շարք լուրջ հիվանդությունների զարգացման հավանականությունը,ուստի զարմանալի չէ,որ մասնագետները հորդորում են վերահսկողության տակ պահել ճնշման ցուցանիշներն ու անմիջապես կարգավորել այն լուրջ տատանումների դեպքում։Որպես կանոն զարկերակային գերճնշման դեպքում նշանակվում են հատուկ դեղամիջոցներ,որոնք օգնում են կանխել հետագայում ճնշման տատանումները սակայն այժմ գիտնականները պարզել են,որ կա մի տարածված ու հասանելի մթերք,որը պարբերաբար սննդակարգում ներառելը թույլ կտա պահել զարկերակային ճնշումը վերահսկողության տակ անգամ դեղորայք չընդունելու դեպքում

Ինչպես գրում է Food news պորտալը,խոսքը ճակնդեղի մասին է,որը մասնագետները համարում են արյան ճնշումն արդյունավետ կերպով կարգավորող «սուպերմթերք»։ Գիտնականների խոսքով՝ այս մթերքը հարուստ է օգտակար նիտրատներով որոնք զարկերակների ներսում վերածվում են ազոտի օքսիդի՝մի նյութի որն օգնում է նվազեցնել զարկերակային ճնշումն ու բարելավել արյան շրջանառությունը։Նման յուրահատուկ ազդեցության շնորհիվ ճակնդեղն օգնում է նվազեցնել այնպիսի վտանգավոր խանգարումների զարգացումը,ինչպիսին են սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի կաթվածը

Բացի այդ ազոտի օքսիդը նաև խթանում է արյան հոսքը դեպի գլխուղեղ,ինչպես նաև օգնում է օրգանիզմին պայքարել վտանգավոր բորբոքային գործընթացների դեմ։Նման արդյունքի հասնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս խմել ճակնդեղի հյութ՝ չնոսրացնելով այն ջրով։Սննդաբանների խոսքով՝այս բանջարեղենը հարուստ է բետալաին գունանյութով,որն էլ մթերքին նման վառ կարմիր գույն է հաղորդում։Սակայն միևնույն ժամանակ այս նյութն օգնում է պաշտպանել օրգանները տարատեսակ բորբոքումներից,որոնք կարող են դառնալ սրտանոթային հիվանդությունների Ալցհեյմերի հիվանդության օնկոլոգիական հիվանդությունների և մի շարք այլ լուրջ խնդիրների զարգացման պատճառ։Բացի այդ մասնագետները խորհուրդ են տալիս ճակնդեղն օգտագործել հում վիճակում։Այս դեպքում այն կարող է հիանալի բաղադրիչ լինել աղցանների թարմ սմուզիների ու բնական չիպսերի համար միաժամանակ օգնելով զգալիորեն բարելավել առողջական վիճակը

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE