Մասնագետները ներկայացրել են կծու համեմունքների ամենաօգտակար հատկությունները

Կծու համեմունքները յուրահատուկ համ ու բույր են հաղորդում ուտեստներին, սակայն քչերը գիտեն, որ դրանք կարող են նաև շատ օգտակար լինել: Մասնագետները ներկայացրել են այս համեմունքների ամենաօգտակար հատկութոյւնները, որոնց շնորհիվ դրանք օգնում են պայքարել տարբեր խնդիրների դեմ:

Գիտնականների խոսքով՝ կծու համեմունքների ամենաօգտակար բաղադրիչը կապսաիցինն է, որը նպաստում է զարկերակային ճնշման կարգավորմանը, ինչպես նաև օրգանիզմում բորբոքային գործընթացների մակարդակի նվազմանն ու կանխարգելմանը:

Առավել արդյունավետ է համարվում կայենյան պղպեղը, որում պարունակվող կապսաիցինը ութ անգամ արագացնում է նյութափոխանակությունը՝ նպաստելով քաշի նվազմանը: Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ կծու համեմունքներ օգտագործող մարդիկ ավելի քիչ են ուտում և հաճախ նախապատվությունը տալիս են ցածր կալորիականությամբ մթերքին:

Գիտնականների տվյալներով՝ կապսաիցինը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մկարդակն ու արգելափակում զարկերակների նեղացմանը նպաստող գենի ակտիվությունը: Այս ազդեցության շնորհիվ բարելավվում է արյան հոսքը դեպի սրտամկան, ինչի շնորհիվ օրգանն ավելի լավ է սնուցվում և շատ ավելի լավ է աշխատում:

Բժիշկները նաև կարծում են, որ կապսաիցինոիդները հզոր միջոց են աղիների քաղցկեղից պաշտպանվելու համար: The Journal of Clinical Investigation պարբերականում հրապարակված հոդվածի համաձայն՝ չիլի պղպեղը կարող է ճնշել ուռուցքի ազդեցությունն ու երկարացնել հիվանդի կյանքի տևողությունը: Ընդ որում, հետազոտությունները ցույց են տվել, որ այն նաև դանդաղեցնում է թոքերում չարորակ գոյացությունների զարգացումը:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE