Ձեր մաշկը կսկսի պարզապես փայլել: Ոսկե դիմակ իդեալական մաշկի համար

Անհրաժեշտ բաղադրիչներ

1 հատ ձու

Նարնջի կամ գազարի հյութ (2 թեյի գդալ)

Քրքումի փոշի՝ 1 պտղունց

Պատրաստումը

Վերցրեք բոլոր բաղադրիչները։ Պատառաքաղի և ձեռքի հարիչի օգնությամբ խառնեք այն։ Եթե դուք շատ չոր մաշկ ունեք, կարող եք ավելացնել 1 թեյի գդալ մեղր այդ խառնուրդի մեջ։ Դեմքի դիմակը պատրաստ է։ Հիմա լվացեք դեմքը և վրձնի կամ բամբակի օգնությամբ քսեք այն դեմքին՝ խուսափելով ունքերի և աչքերի տակի հատվածից։

Օգտագործումը

Սպասեք 5 րոպե։ Այնուհետև քսեք ևս մեկ շերտ այդ դիմակից։ Թողեք այն 15 րոպե, որպեսզի այն ամբողջովին չորանա։ Դրեք սրբիչը ջրի մեջ, որպեսզի ներծծի ջուրը և ձեռքի շարժումներով մաքրեք այն։ Այնուհետև լվացեք դեմքը մաքուր ջրով։ Օգտագործեք այս դիմակը շաբաթական 2 անգամ լավ արդյունքի հասնելու համար։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE