Հոդացավի դեմ պարզ դեղամիջոց

Այն ինչ քեզ պետք է ձեռքերի ոտքերի,մեջքի և պարանոցի հոդացավերից ազատվելու համար՝ 150 գ ժելատինն է։Այս քանակությունը պետք է որ հերիքի 1 ամիս Անհրաժեշտ է օրական 2 թ/գ ժելատինը բացել 1/4 բաժակ սառը ջրի մեջ։Լավ խառնիր և թող գիշերը մնա։

Խառնուրդը պետք է խմել առավոտյան քաղցած փորին։Եթե համը անդուր լինի՝խառնուրդին ավելացրեք մեղր,հյութ կամ թթվասեր։Այս դեղամիջոցն օգտագործելուց 7 օր հետո դու կնկատես,որ ցավերը թուլացել են։1 ամիս հետո կարող ես դադարեցնել բուժումը։

Կուրսը կարելի է կրկնել 6 ամիս հետո,սակայն դա պարտադիր չէ։Ինչու է սովորական ժելատինը հոդացավերի բուժման համար այդքան նպաստավոր դեղամիջոց դարձել։Բանն այն է որ այն ստանում են խոշոր եղջերավոր անասունների հյուսվածքներում եղած կոլագենի վերամշակման միջոցով։

Բացի դրանից՝վերամշակման պրոցեսում օգտագործվում են նաև մկաններն ու կռճիկները։Այդ պատճառով էլ ժելատինի կազմի մեջ մտնում են ամինաթթուներ,որոնք էլ նպաստում են հոդերի հյուսվածքների վերականգնմանը։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE