Հակասեպտիկ ու վարակազերծիչ միջոցների չափազանց հաճախակի գործածությունը բարձրացնում է մի շարք այլ վտանգավոր հիվանդություններով վարակվելու հավանականությունը

Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված համավարակի ֆոնին մարդիկ սկսել են սովորականից հաճախ կիրառել տարատեսակ հակասեպտիկ ու վարակազերծիչ միջոցներ,սակայն մասնագետները նախազգուշացնում են որ նման միջոցների չափազանց հաճախակի գործածությունը բարձրացնում է մի շարք այլ վտանգավոր հիվանդություններով վարակվելու հավանականությունը

Մանկաբույժ Անդրեյ Պրոդեուսի խոսքով այս օրերին մարդիկ իրեն հաճախ են հարցնում թե ինչ հաճախականությամբ է հարկավոր կիրառել վարակազերծիչ միջոցները երեխայի ձեռքերն ախտահանելու համար,եթե փոքրիկը վերջին ժամերին անգամ չի էլ գտնվել դրսում։Բացի այդ,շատերին հետաքրքրում է,թե ինչ հաճախականությամբ է հարկավոր մաքրել տունը քլոր պարունակող նյութերով

Նման հարցերին ի պատասխան մասնագետը խորհուրդ է տալիս հետևել «ոսկե միջինի» կանոնին ու չչարաշահել հակասեպտիկ միջոցները,այլապես մեծ է հավանականությունը որ ձեռքերի վրա գտնվող բակտերիաները կայունություն ձեռք կբերեն ախտահանիչ միջոցների նկատմամբ և դրանք արդեն անարդյունավետ կլինեն։Արդյունքում մարդու օրգանիզմ կներթափանցեն էլ ավելի վտանգավոր վարակներ,քանի որ չեն բախվի որևէ դիմադրողականության

Մասնագետի խոսքով նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հետևել անձնական հիգիենային։Անհրաժեշը է տուն վերադառնալիս միշտ լվանալ ձեռքերն օճառով,դրսում անպայման դիմակ կրել և պարբերաբար ցնցուղ ընդունել։Ինչ վերաբերում է հակասեպտիկներին,ապա դրանք կարելի է կիրառել միայն որևէ կեղտոտ մակերևույթին դիպչելու և լվացվելու հնարավորություն չունենալու դեպքում

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE