Ինքնուրույն էքսպրես դիետաներն ու մոնո դիետաները կարող են էլ ավելի վատթարացնել արտաքին տեսքը Մասնագետ

Կարանտինի պայմաններում շատերն են բախվել ավելորդ կիլոգրամների խնդրին ուստի փորձում են կրկին ազատվել դրանցից և վերադառնալ նախկին քաշին։Սպորտային սննդաբան և ֆիթնես մարզիչ Արինա Սկրոմնայայի խոսքով այդ ավելորդ քաշից իսկապես հարկավոր է ազատվել սակայն չի կարելի դա անել չափազանց կտրուկ,այլապես կարող են ի հայտ գալ խնդիրներ

Մասնագետները նշում է որ ավելորդ կիլոգրամներից հարկավոր է ազատվել աստիճանաբար և ժամանակի ընթացքում,իսկ այս հարցում կօգնեն ճիշտ սննդակարգն ու ռեժիմին հետևելը։Սկրոմնայան խորհուրդ է տալիս չհապաղել ու խնդրի դեմ պայքարի հենց սկզբում դիմել մասնագետներին,որպեսզի նրանք կազմեն անհատական սննդակարգն ու մարզումների պլանը

Ավելի լավ կլինի մասնագետին դիմելը և որևէ կուրսին կամ մարաթոնին մասնակցելը։Սա լավագույն տարբերակն է,առանց ինքնագործունեության։Ձեր փոխարեն ամեն ինչ մտածում է փորձագետը ինչ ուտել և երբ մարզվել։Ինքնուրույն էքսպրես-դիետաներն ու մոնո-դիետաները կարող են էլ ավելի վատթարացնել արտաքին տեսքը

Այսինքն՝դուք ոչ միայն կվնասեք առողջությանը,այլև կարող եք երկու անգամ ավելի շատ քաշ հավաքել,քան կորցրել եք բացատրում է մասնագետը հավելելով,որ միայն շաքարից քաղցրավենիքից և հացաբուլկեղենից հրաժարվելու դեպքում արդեն իսկ կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE